Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Երեք բան, որոնք պետք է գաղտնի պահել

Մի քանի բան կա, որոնք միշտ գաղտնի է պետք պահել։ Որքան ել շատ ուզեք, մի պատմեք՝ ոչ մի լավ բանի դա չի հանգեցնի։

1․ Մի բացահայտեք Ձեր փառասեր պլանները։ Լռեք Ձեր նպատակների մասին, մինչև որ հասնեք դրանց։ Խնդիրն այն է, որ այդ նպատակներն իրենց թույլ տեղերն ու չշտկված կողմերն ունեն, որոնք Դուք դեռ չեք վերջնականացրել, և մեկ ուրիշը կարող է դա անել, կամ խանգարել Ձեզ։

2․Մի պատմեք Ձեր լավ գործերի և բարեգորրծության մասին։ Հետևեք, որ դա չլինի նույնիսկ ենթագիտակցաբար։ Մենամեծ առաքելությունը կայանում է նրանում, որ բարի գործը անել է պետք՝ առանց ինչ-որ փառք ձեռքբերելու հույսի։ Բարեգործութամբ գլուխ գովալը մեծամտության է բերում։ Եթե այնուամենայնիվ Դուք ուզում եք բարձրաձայնեք դա, ապա մտածեք՝ ինչ նպատակով եք անում՝ գովասանքի ակնկալիքով , թե այլասիրությունից դրդված։

3․ Երբեք մի բացահայտեք Ձեր կենսակերպի գաղտնիքները։ Չարժե պարծենալ, որ Դուք օգտվում եք արդյունավետ դիետայից, կամ վատ սովորություն եք հաղթահարել։ Եթե Դուք հրաժարվել եք երկրային հաճույքներից հանուն հոգևոր նպատակների , ապա պետք չէ դրա մասին խոսել։ Ձեր էմոցիոնալ վիճակը պետք է ներդաշնակ լինի, իսկ տպավորություն ստեղծելը կամ գովասանքի խոսք լսելը՝ ներդաշնակությունը խախտելու նշան է։

Աղբյուրը՝ Creu

23.12.15 | հասարակություն | աստղերը