Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Երեք անհարմար իրավիճակ կնոջ եւ տղամարդու միջեւ

Իրավիճակ 1. Առաջին քայլն անում է կինը

Երբ կինն օգնություն է խնդրում տղամարդուց, կամ տղամարդու աչքերը միանգամից փայլում են (քանի որ իր անձը կարեւորվել է), կամ նա պատրաստ է թաքնվել բազմոցի տակ։ Այս ամենի պատճառն այն է, որ տղամարդը կնոջ այս սովորական քայլը դիտարկում է որպես սիրախաղի ակնարկ։

Ինչու՞։ Տղամարդիկ միմյանց հաճոյախոսություններ չեն անում եւ միմյանցից օգնություն չեն խնդրում (քանի որ դա ցույց է տալիս իրենց թուլությունը)։ Հետեւաբար, նման պահվածքը կարող է ճիշտ չընկալվել տղամարդու կողմից։

Իրավիճակ 2. Ուշադրություն

Երբ կինը մեծ ուշադրություն եւ հոգատարություն է ցուցաբերում տղամարդու նկատմամբ, մշտապես հարցեր է տալիս նրան, խնդրում ավելի դանդաղ վարել մեքենան եւ այլն, տղամարդկանց դա դուր չի գալիս։

Ինչու՞։  Կանայք ունեն մի կարեւոր թշնամի՝ տղամարդու անկախությունը։ Դրա նկատմամբ ցանկացած «ոտնձգություն» կարող է սխալ ընկալվել նրա կողմից։

Իրավիճակ 3. Ես ոչնչի արժանի չեմ

Երբ կինը անում է ամեն ինչ, որպեսզի տղամարդու կյանքն ավելի հարմարավետ ու հաճելի դարձնի, տղամարդը չի հասկանում նրա այս քայլերի իմաստը։

Ինչու՞. Նա անկեղծորեն չի հավատում, թե ինչու պետք է կինը այդքան ջանք ու էներգիա գործադրի, որպեսզի ցուց տա իրենց կապվածությունը. չէ որ նրանք արդեն կապված է իրար հետ։ Եթե կինը տղամարդու համար սուրճ է մատուցում անկողնում, ուրեմն ըստ տղամարդու՝ կինը ցանկանում է «քավել մեղքերը»։  

Ինչպես դուրս գալ նման իրավիճակներից

Անհասկանալի իրավիճակներում չհայտնվելու համար, պետք է առաջին հերթին հասկանալ, թե ինչ եք ուզում հենց դուք. այսինքն՝ անկեղծ լինեք ինքներդ ձեզ հետ։ Եվ երկրորդ՝ պետք չէ սպասել, որ դիմացինը կգուշակի ձեր մտադրությունը։ Պետք է ուղղակիորեն ասել այն, ինչ իրականում ցանկանում եք, որ նա հասկանա։ Խոսեք «նրա լեզվով», պետք չէ ակնկալել, որ տղամարդը կկարդա ձեր մտքերը եւ ճիշտ կհասկանա ձեզ։

 

Աղբյուրը՝ Lisa.ua

10.09.15 | հասարակություն | մոդա