Երեկոյան դիմահարդարմնան հինգ սխալ, որոնք կփչացնեն ձեր կերպարը

Շուտով Նոր տարի է եւ ժամանակն է մտածել երեկոյան կերպարի, հատկապես՝ դիմահարդարման մասին։ Ուստի, ներկայացնում ենք  շպարվելու ամենատարածված սխալների մասին մեր խորհուրդները։ 

Դուք ընտրում եք շպարի գույներն ըստ հագուստի

Այսօր նորաձևության միտումներն այնպիսին են, որ ամենեւին էլ պարտադիր չէ հարմարեցնել դիմահարդարումը զգեստի հետ՝ դա չափազանց պարզ ու ձանձրալի է․կապույտ զգեստը չի պարտադրում օգտագործել կապույտ ստվերաներկ։ Դիմահարդարումը պետք է համապատասխան լինի դեմքին, չէ՞ որ հենց դեմքը պետք է թարմ եւ արտահայտիչ լինի։

Դուք օգտագործում եք խիտ նյութեր

Երեկոյան շպարը հաճախ ծանր ու խիտ է լինում։ Այսօր արդիական է թեթեւ, մաքուր, թափանցիկ մեյքափը՝ նույնիսկ երեկոյան։ Դրա համար պետք է արտացոլող մասնիկներով տոնային քսուկ ընտրել՝ այն դիմակի տպավորություն չի թողնի։ Դիմափոշին պետք է տարածվի միայն T-հատվածի վրա (ճակատ, քիթ, կզակ)՝ այս հնարքը հեռացնում է դեմքի ավելորդ փայլը, սակայն ճիշտ շողացող հատվածները կընդգծեն ու կարտահայտեն դեմքի ծավալը։

Դուք մոռանում եք տարածել, երանգավորել մատիտն ու ստվերաներկը

Ինչ վերաբերվում է աչքերի շպարին, ապա այսօր միակ հստակ գիծը, որը կարող է լինել, դա դասական «սլաքն» է։ Մնացած ամենը պետք է նրբորեն տարածվի եւ գոլորշիանա թեթեւ մշուշի նման․ ոչ մի հստակ սահման՝ ստվերաներկը պետք է լավ տարածված լինի ու չպետք է երեւա, թե որտեղ է այն ավարտվում։ Ստվերաներկը պետք է գծանշել տափակ ու հարթ վրձնով, իսկ փափուկ խոզանակով, շրջաձեւ թեթև շարժումներով այն կարելի է տարածել։

Դուք հստակ սահմաններ եք գծում ստվերաներկի երանգների միջև

Եվս մեկ տարածված սխալ՝ հստակ գծասահման երանգների միջեւ։ Հենց այս նրբություններով են իրարից տարբերվում ծամանակակից եւ 90-ականների դիմահարդարման ձեւերը։ Այսօր նախընտրելի  է բնական կերպարը, այլ ոչ թե գունազարդված սիրամարգը։ Եթե դուք օգտագործում եք տարբեր երանգների ստվերաներկ, ապա նուրբ տարածեք ընդգծված սահմանները։ Մեկ գույնը պետք է մեղմորեն ու սահուն միաձուլվի մյուսին։ Հիշեք նաեւ, որ առօրյայում վերին կոպը միշտ պետք է ավելի ակտիվ եւ հագեցած լինի, իսկ ստորինը՝ ավելի մեղմ ու քիչ արտահայտիչ, այլապես «ընկնող աչքերի» տպավորություն կստեղծվի։

Դուք օգտագործում եք մարգարտյա, փայլուն ստվերաներկ

Մի ձգտեք օգտագործել վառ մարգարտյա, հատկապես մանր փայլերով ստվերաներկ, որը ոչ բոլորին է գեղեցկացնում, եւ հաճախ թափվում է ստորին կոպերին, մի ակնթարթում փչացնում  դեմքը՝ անփույթ տեսք հաղորդելով։ Փայլերով ստվերաներկ կատարելապես կընդգծի աչքի ծավալը, եթե այն  չափավոր տարածվի վերին կոպի կենտրոնում։ 

Աղբյուրը- Cosmo

19.12.15 | հասարակություն