Երեխաները չեն ուզում Անջելինա Ջոլիի հետ ապրել

Թվում էր՝ Փիթ-Ջոլի ապահարզանի գործընթացում արդեն վերջակետ է դրվել: Ջոլին Փիթից գումար չի պահանջում, Փիթը երեխաների խնամակալությունը Ջոլիին է զիջում:

Բայց պարզվել է, որ ոչ բոլոր երեխաներն են ուզում 41-ամյա դերասանուհու հետ ապրել:

Ըստ Hollywood Life-ի՝ զույգի 12-ամյա որդին՝ Փաքսը, եւ 10-ամյա դուստրը՝ Շայլոն, չեն ուզում մոր հետ ապրել, նրանք նախընտրում են հոր խնամակալությունը:

Աղբյուրների հաղորդմամբ՝ Ջոլի նյարդային համակարգը խանգարման եզրին է:

«Օրերս Փաքսն ու Շայլոն Անջելինային ասել են, որ ուզում են հոր հետ մնալ: Բանն այն է, որ նրանք միշտ  նախընտրել են նրա ընկերակցությունը, նրանք հոր հետ ավելի կապված են:

Իհարկե, Անջելինան տխրել է, քանի որ հիմա չի կարող անել՝ ինչ մտքով անցնի: Ավելին, հիմա նա զգում է, որ երեխաների համար պայքարում պարտվում է Բրեդին»,- նշել են Hollywood Life-ի աղբյուրները:

04.11.16 | հասարակություն