Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Երբ համբուրվում են հանրային վայրերում. կրքոտ ֆոտոշարք

Երբ անծանոթները համբուրվում են հանրային վայրերում, իսկ նրանց հավերժացնում են խենթ լուսանկարիչները, աննկարագրելի գեղեցկություն եւ խորհրդավորություն ունեցող կադրեր են ստացվում։ Իհարկե, սա չես կարող անել Երեւանում։ Ոչ, պատճառն այն չէ, որ մեր երիտասարդները համբուրվել չեն սիրում, այլ պարզապես նրանց մեծ մասը կամ շատ ամաչկոտ են, կամ վախենում են կոտրել կարծրատիպերը, կամ խուսափում են հասարակության բացասական արձագանքից։

Իսկ ԱՄՆ-ում պատկերն այլն է, այդ պատճառով մեքսիկացի լուսանկարիչ Ռոսենդո Այալա Դավիլան իրականացրել է գեղեցիկ ֆոտոշարք, որն անվանել է «Just Kiss Me» («Ուղղակի համբուրիր ինձ»)։ Լուսանկարչի սեւ-սպիտակ կադրերում եւ սեր, եւ կիրք, եւ երջանկություն կարելի է տեսնել։ 

Պատրաստեց՝ Յանա

Լուսանկարները՝ Daily mail

22.03.16 | հասարակություն