Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Երբ է ձեր բաժանվելու ժամանակը

Համոզվելու համար, որ քո կողքին այն մարդը չէ, որը քո կյանքը երջանիկ կդարձնի, կարելի է վերլուծել մի քանի իրավիճակ: Եթե դուք ի սկզբանե տարբեր կողմեր եք նայում, հազիվ թե ձեր միությունը հաջողությամբ կպսակվի: Ապագա ունեցող ամուր զույգը պետք է ընդհանուր արժեքներ ունենա, ընդհանուր նպատակներ, ցանկություններ: Դա վերաբերում է այնպիսի գլոբալ բաների, ինչպիսիք են երեխաների ծնունդը, եւ այնպիսիք, որոնք թվում է՝ մանրուքներն են (օրինակ՝ ձվածեղի մեջ աղի քանակությունը): Ժամանակի հետ այդ «ձվածեղը» կարող է վերջին կաթիլը դառնալ համբերության բաժակի մեջ եւ տարիների ընթացքում կուտակված, չարտահայտված պահանջները ուղղակի դուրս կթափվեն:  Անկասկած հակադրությունները ձգում են իրար, բայց միայն այն դեպքում, եթե լրացնում են իրար, ոչ թե հակառակը, նյարդայնացնում: Սեքսն ընտանեկան կյանքի կարեւոր կողմ է:   Եթե քո ցանկություններն անընդհատ անտեսվում են եւ դու անբավարարություն ես զգում, մտածիր, թե արդյոք նման անտարբերությունը քեզ դավաճանության չի մղի: Այդ դեպքում ի՞նչ կլինի: Եթե դու չես ուզում բացվել անկողնում, քեզ ցանկալի եւ սիրելի չես զգում, նա հաստատ քո տղամարդը չէ:  

Ընդհանուր հոբբին եւ հակումները շատ են մտերմացնում մարդկանց, ինչպես նաեւ համատեղ աշխատանքը: Երբ դուք միասին չեք անցկացնում ազատ ժամանակը, փախչում եք տնից կամ առանձին-առանձին գնում եք ընկերական հավաքների, հարաբերություններն անհրաժեշտ հուզական սնուցում չեն ստանում:  Այդպես` գնալով ավելի հեռանալով իրարից, դուք օտար մարդիկ եք դառնում: Ամենից հաճախ, նման զույգերը լավ հարաբերություններ չեն ունենում իրենց կեսի ազգականների հետ եւ յուրաքանչյուրն անզիջում կերպով նախընտրում է իր շրջապատին: Պատրա՞ստ ես այդպես ապրել կյանքդ: Եթե ոչ, նշանակում է` եկել է բաժանվելու ժամանակը:   

Եվ ի վերջո փոքրիկ խորհուրդ. չարժե մտածել, թե բաժանումը հեշտ կլինի, կլինեն արցունքներ, խղճահարություն եւ «վերջին շանսի» խնդրանք, բայց այդ ամենը պետք է հաղթահարել: Կարելի է երկար ներսդ փորփրել, նրա ներսը, փորձել պարզել վերջի պատճառը, բայց կարելի է նաեւ բաց թողնել: Գուցե դու ինչ-որ ժամանակ հորինել ես այդ սերը` քո գլխում իդեալ նկարելով եւ այժմ ուղղակի լայն բացել ես աչքերդ: Իմացիր, որ դա վերջին սերը չէ քո կյանքում, այն չի կարող վերջինը լինել, չէ որ առջեւում իսկական երջանկություն է:  

 

 

Աղբյուրը` Kleo

24.05.16 | հասարակություն