Եվրոպական հարցերի Պետքարտուղարը կոչ է անում կնքել ԵՄ-Հայաստան համագործակցության վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը

Եվրոպական հարցերի Պետքարտուղար պարոն Հառլեմ Դեզիրը ողջունում է հոկտեմբերի 12-ին արտաքին գործերի խորհրդի ժողովի կողմից մանդատի հաստատումը, որով Եվրահանձնաժողովը լիազորվում է բանակցություններ սկսել ԵՄ-Հայաստան համագործակցության վերաբերյալ շրջանակային համաձայնագիր կնքելու նպատակով:

 

Սույն որոշումը կարևոր փուլ է Եվրամիության և 2009 թվականից Արևելյան գործընկերության մասնակից Հայաստանի հարաբերությունների համար : Համաձայն Ֆրանսիայի կողմից սատարված բացառիկ ասոցացման բանաձևի, ապագա համաձայնագիրը պետք է հնարավորություն ընձեռի ամրապնդելու տնտեսական, քաղաքական և մշակութային շփումները Եվրամիության և Հայաստանի միջև, միաժամանակ հարգելով Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու Հայաստանի որոշումը:

 

Վստահելով այդ բանակցությունների նկատմամբ հայկական իշխանությունների կառուցողական ներգրավվածությանը, Եվրոպական հարցերի Պետքարտուղարը կոչ է անում արագ կնքել այդ համաձայնագիրը և վերահաստատում է Ֆրանսիայի պատրաստակամությունը օժանդակել Հայատանին երկրի արդիականացման և տնտեսական զարգացման համար անհրաժեշտ բարեփոխումների իրականացման գործում :

13.10.15 | քաղաքականություն | աստղերը