«Եվրատեսիլ 2016»-ի հաղթող Ջամալան նշանվել է թաթար բոյֆրենդի հետ

2016-ի մայիսին երգչուհի Ջամալան (Սուսաննա  Ջամալադինովա) Ուկրաինային «Եվրատեսիլ» երգի մրցույթը կազմակերպելու երկրորդ շանսը տվեց՝ կերտելով հաջողակ կարիերա եւ դառնալով երկրի ամենապահանջված ու հայտնի երգչուհիներից մեկը։

Իսկ օրեր առաջ հայկական արմատներ ունեցող արտիստուհին նաեւ կարեւոր քայլ է կատարել  անձնական կյանքում։ Նա սիրո խոստում է տվել իր ընտրյալին՝ Ղրիմի թաթար Բեքիր Սուլեյմանովին, որը մասնագիտությամբ տնտեսագետ-մաթեմատիկոս է։

   

33-ամյա երգչուհին՝ ընտրյալի հետ

Այս մասին Ջամալան հայտնել է իր Instagram-ում՝ տեղադրելով լուսանկար, որում ցուցադրում է նշանադրության մատանին։

04.11.16 | հասարակություն | աստղերը