Եվա Ռիվասը՝ դեմքը վիրահատելու մասին (ֆոտո)

Երգչուհի Եվա Ռիվասն անդրադարձել է համացանցում տարածված լուրերին, թե վիրահատել է դեմքը: Instagram-ի իր էջում նա հրապարակել է մի լուսանկար եւ գրել.

«Համացանցում դեգերելով՝ այնպիսի տեղեկություններ եմ պարզել իմ մասին… Պարզվում է՝ մեկ շաբաթ առաջ ցույց եմ տվել իմ նոր դեմքը: Քիթս եմ վիրահատել, այտոսկրերս, էլի ինչ-որ բան»,-գրել է երգչուհին՝ նշելով, որ դեմքի փոփոխությունը նոր ֆոտոշարքում պայմանավորված է հատուկ դիմահարդարմամբ:

«Ես նման դիմահարդարում էլի եմ արել, սակայն երբեք նման արդյունք չեմ ստացել՝ ընդհուպ մինչեւ պլաստիկ վիրահատության մասին հոդվածներ: Ես հատուկ եմ ցույց տվել լուսանկար՝ առանց ֆոտոշոփի եւ ֆիլտրերի, որպեսզի տեսանելի լինի, թե ինչպես է կատարվել դիմահարդարումը: Նրանք, ովքեր անհանգստանում էին իմ քթի համար, այն իր տեղում է»:

Նշենք, սակայն, որ իր ծննդյան 28-ամյակի նախօրեին Ռիվասը գրել էր, թե իրեն ձանձրացրել է իր դեմքը: 

«Ինձ ձանձրացրել է իմ դեմքը եւ մնացած ամեն բան` նույնպես: Պետք է այցելել վիրաբույժին եւ նվեր մատուցել ինքս ինձ իմ 28-ամյակին»,-գրել էր նա:

31.07.15 | հասարակություն | մոդա