Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Եռօրյա դիետա

Այս սննդակարգին, չնայած ցածր կալորիականությանը, (մոտ 900 կկալ), բավականին հեշտ է դիմանալ: Երեք «դիետիկ» օրից հետո անհրաժեշտ է առնվազն  4 օրով դադար տալ: Հետո կարելի է կրկնել սննդակարգը: Եվ այսպես, մինչեւ ցանկալի արդյունքի հասնելը:  Այն միտքը, որ ընդամենը մի քանի օրից հնարավոր կլինի վերադառնալ սովորական սննդին, օգնում է խուսափել նյարդային լարումից: Կարեւոր է հիշել, որ «սովորական սնունդը» հաշվեկշռված սնունդն է` առանց ավելորդությունների: Սննդակարգի ընթացքում խորհուրդ է տրվում շատ ջուր խմել` օրական  1,5-2 լ:

1 օր 

Նախաճաշ. Առանց շաքարի սուրճ կամ թեյ, մի կտոր հաց, 2 ճաշի գդալ գետնանուշի խյուս, մուրաբա: 

2-րդ նախաճաշ. Կես գրեյպֆրուտ

Ճաշ. 100 գ հավ՝ առանց կաշվի, մի բաժակ խաշած կանաչ լոբի, մի բաժակ խաշած բազուկ, խրթխրթան հացիկ: Հավը կտրատել եւ տապակել մեկ թեյի գդալ սոյայի սոուսի մեջ  (առանց կարագի):

Ընթրիք. Կես բանկա թյունաձուկ, մի կտոր հաց, վարունգ,  4 բողկ:

Քնից առաջ. Փոքրիկ խնձոր:

2 օր

Նախաճաշ. Սուրճ կամ առանց շաքարի թեյ, ձու (ցանկացած վիճակում), մի կտոր հաց:

2 նախաճաշ. Բանան:

Ճաշ. 2 նրբերշիկ (100 գ ոչ ճարպոտ խոզապուխտ), 100 գ խաշած բրոկկոլի կամ կաղամբ,  1/2 բաժակ գազար, մի կտոր հաց (բանջարեղենից եւ նրբերշիկից կարելի է դիետիկ սուպ եփել):

Ընթրիք. 100գ կաթնաշոռ, 4 բողկ, սամիթ, 5 կրեկեր:

Քնից առաջ. Թեյ, 2 սեւ սալոր: 

3 օր

Նախաճաշ. Սուրճ կամ թեյ առանց շաքարի, 5 կրեկեր, 30գ պանիր:

2 նախաճաշ. Փոքրիկ խնձոր: 

Ճաշ. Թյունաձկան բանկայի կեսը, 100 գ խաշած բողկ, 100 գ ծաղկակաղամբ, մի կտոր հաց:

Ընթրիք: Խաշած ձու, վարունգ, 4 բողկ, մի կտոր հաց:

Քնից առաջ. փոքր սեխի կեսը կամ փոքրիկ խնձոր:

Աղբյուրը՝ Dieta.ru

01.04.16 | հասարակություն