Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Եթե տղամարդն իր զուգընկերուհուց երիտասարդ է

Երբ տղամարդը կնոջից երիտասարդ է, մեզ՝ կանանց, սկսում են տանջել կասկածները . «Մեր հարաբերությունները երկար չեն տեւի», «Միեւնույն է մենք կբաժանվենք», «Նա երեխա կուզի, իսկ ես չեմ կարողանա նրան դա տալ»։

Այսինքն ի՞նչ, ստացվում է, որ դուք միանշանակ վստա՞հ եք, որ այդ հարաբերությունները ձեզ համար լուրջ են ու երկարատեւ։ Դուք չե՞ք ունեցել հարաբերություններ տղամարդկանց հետ, որոնք երկու ամիս, կես տարի կամ մեկ տարի են տեւել։ Չե՞ք ունեցել ամուսնություններ, որոնք երեք կամ հինգ տարուց երկար չեն տեւել։

Երեխայի մասին… Դուք վստա՞հ եք՝ տղամարդը, որը ձեզնից տարիքով մեծ կլինի, չի ցանկանա ձեզնից երեխա ունենալ։ Քառասունհինգ- հիսունհինգ տարեկանում տղամարդկանց նախորդ ամուսնություններից ծնված երեխաները սովորաբար արդեն մեծահասակ են լինում, ու ոչ բոլոր տղամարդիկ են այդ տարիքում դեմ եւս մեկ անգամ հայր դառնալուն։

Ավելին, քառասուննանց շատ տղամարդիկ առհասարակ դեռ երեխա չունեն։ Ավելի ճիշտ կլինի մտածել, որ այդ դո՛ւք պետք է որոշեք՝ ուզո՞ւմ եք երեխաներ ունենալ ու ուզում եք արդյո՞ք երեխա ունենալ կոնկրետ տվյալ տղամարդուց։ Իսկ իրականացման հարցը ընդամենը խնդիր է, որը կարելի է լուծել։ Նույնիսկ եթե բնական ճանապարհով երեխա ունենալը անհնար է կամ բարդ, կան ԷԿՕ տարբերակները, փոխնակ մայրությունը ու ի վերջո կարելի է երջանկացնել մի երեխայի, որին լքել են ծնողները։ Կամ էլ առհասարակ ոչինչ չանել, դուք դեռ չգիտեք, թե ինչ է այդ մասին մտածում ձեր սիրելի տղամարդը։
Ինչ վերաբերում է դավաճանություններին ու կողմնակի սեքսին, ապա դեռ պարզ չէ, թե որ դեպքում է վստահությունն ավելի քիչ։ Միջին տարիքի եւ սեքսուալության ճգնաժամ ապրող տղամարդիկ շատ իռացիոնալ ու անկանխատեսելի արարածներ են դառնում։ Աստված գիտի, թե ինչպես նրանք կորոշեն վերականգնել զգացողությունների սրությունը։ Փոխարենը մենք գիտենք, որ քառասունամյա կնոջ սեքսուալությունը ավելի մոտ է քսանհինգամյա – երեսունամյա տղամարդու սեքսուալությանը՝ այս հարցում նրանք կարող են շատ ներդաշնակ լինել։ Իսկ սեքսը, ինչպես հայտնի է, վերջին դերակատարումը չունի հարաբերությունների համար։
Եթե ձեզ վախեցնում է անընդհատ ինքներդ ձեզ խնամելու ու ֆիզիկապես լավ վիճակում գտնվելու անհրաժեշտությունը, այդ դեպքում ձեզ առհասարակ տղամարդ պետք չէ։ Ցանկացած տղամարդու կողքին դուք պետք է ձգտեք գեղեցիկ լինել։ Եթե դուք տոնուսի ու զարգացման ներքին մոտիվացիա չունեք, ապա տղամարդը ընդամենը կարտացոլի ձեր ծուլությունն ու դժկամությունը, եւ անհամապատասխանության վախը մակերես դուրս կգա։

Եթե քննարկենք հարաբերությունների հոգեբանական կողմերը, ապա հասուն կանայք հաճախ ավելի իմաստուն ու հավասարակշռված են վերաբերվում տղամարդկանց, քան երիտասարդ կանայք։ Քսանհինգ, իսկ երբեմն էն նույնիսկ երեսունհինգ տարեկան կանայք դեռ հստակ չեն գիտակցում, թե ինչ են ներկայացնում իրենցից, ինչ են ուզում, դրա համար էլ նրանք իրենց շատ անհավասարակշիռ են պահում։ Եվ հետո այդ տարիքում պատասխանատվության հարցում էլ դեռ ամեն ինչ հարթված չի լինում, դրա համար էլ հաճախ կատարվածի համար մենք տղամարդկանց են մեղադրում։ Տղամարդկանց համար ավելի հեշտ է շփվել այն կանանց հետ, ովքեր աշխարհին ու իրենք իրենց ըմբռնումով ու պատասխանատվությամբ են վերաբերում։

Եթե ձեզ մտահոգում է այն, որ երիտասարդ տղամարդիկ ավելի քիչ են վաստակում, այդ դեպքում ձեր շուրջը նայեք ու ասեք՝ քանի՞ տղամարդու եք ճանաչում, որն ունակ է զբոսանավեր ու թանկարժեք մեքենաներ գնել։ Թե՞ պարզապես ձեր ընկերուհու ընկերուհուց եք լսել,որ ինչ- որ մեկը նման տղամարդու հետ է հանդիպում։ Ընտրել պետք է մարդուն ու նրա ներուժը, քանի որ ցանկացած եկամուտներ կարող են սպառվել, իսկ ներուժը մնում է։
Տղամարդը կարող է մանկամիտ լինել նաեւ հիսուն տարեկանում, կամ նույնիսկ դրանից հետո ու պատասխանատու լինել երեսունում, դա կարող է ազդել նաեւ նրա սոցիալական հաջողակության վրա։ Ընտրեք անձնային հատկանիշները, դրանք տարիքով պայմանավորված չեն։ Եվ առհասարակ․․․ կյանքը շատ կարճ է, միայն երաժշտությունն է հավերժ։ Մնացած ամեն ինչը ժամանակավոր է։ Մի՞թե սիրո ու երջանկության երկու, հինգ կամ գուցե տասը տարիները չարժեն, որ դուք ռիսկի գնաք։

Ի վերջո մենք նույնիսկ վաղվա օրվա հանդեպ չենք կարող վստահ լինել, իսկ դուք առաջ եք վազում ու մտահոգվում այն խնդիրներով որոնք դեռ չկան։
Ապրեք այստեղ ու հիմա։

Աղբյուր՝ Creu

08.10.16 | հասարակություն | քաղաքականություն