Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Եթե ուզում ես սթրեսից ազատվել, հիշիր ու գրիր այն, ինչ սիրում ես

Եթե ուզում ես սթրեսը հանել, կազմիր այն բաների ցուցակը, որ դու սիրում ես:

Ես սիրում եմ, երբ իմաստալից է լինում: Ֆիլմը, նկարը, խոսքերը… Նույնիսկ երբ իմաստը չեմ հասկանում, ավելի հետաքրքիր է: Սիրում եմ հանելուկներ, որոնք կարող եմ կռահել:  Նրանք, որոնք չեմ կարողանում, նյարդայնացնում են, բայց հետո դարձյալ սիրում եմ, որովհետեւ դրանց ժամանակն էլ է գալիս:  

Սիրում եմ գործը, որով զբաղվում եմ: Սիրում եմ տեսություններ եւ հայեցակարգեր: Սիրում եմ վերլուծել եւ մտածել, դրանք համեմատել իմ գիտելիքի եւ զգացողությունների հետ:   Հարգանքով եմ վերաբերում դրանք ստեղծած հեղինակներին: Սիրում եմ  հանգստանալ` մարզական տաբատով եւ փափուկ բլուզով նստած-պառկած ամսագիր կարդալով:  

Սիրում եմ մարդկանց: Ոչ թե վերացական մարդկությունը, այլ կոնկրետ մարդկանց: Մետրոյում, խանութներում, վարսավիրանոցներում, ռեստորաններում: 

Սիրում եմ ռեստորաններ: Սիրում եմ, որովհետեւ այնտեղ տարբեր առումներով ոճային է, որպես կանոն` ընդարձակ է եւ լավ են կերակրում:  Ես ընդհանրապես սիրում եմ, երբ կերակրում են: Եվ սուրճ: Ընդհանրապես սուրճ սիրում եմ, եւ սիրում եմ, երբ անկողնում են բերում: Կամ էլ պատրաստը` խոհանոցում: Վաղուց է եղել, բայց սիրում եմ:  

Սիրում եմ ելակ: Եվ մոռ: Որովհետեը փափուկ են, կարմիր եւ վառ, բացառիկ համ ունեն: Եվ նրա համար, որ հենց ուտես, հոգումդ ամառ է:   

Սիրում եմ շոկոլադ: Դառը եւ կաթնային: Ընկույզով եւ պղպեղով: Ամեն ինչով: Ցանկացածը: Միայն` իսկական: Սիրում եմ պաղպաղակ: Որովհետեւ դա մանկությունն էԼ: Եվ գրողի ծոցը կալորիաները:  

Սիրում եմ ծովը: Ծոցն ուժեղագույն եւ գրավող-քաշող սեր է:  Չնայած  վախենում եմ ջրից եւ շատ համեստորեն եմ լողում, բայց պաշտում եմ ծովը: Սիրում եմ լեռները: Սիրում եմ արեւը:   Սիրում եմ անձրեւը: Ամռանը` տաք, որ բոբիկ քայլես: Թեկուզ քաղաքում, թեկուզ` գյուղում: 

Սիրում եմ զբոսնել փողոցներում: Ամենուր: Բոլոր քաղաքներում: Տարբեր քաղաքների տարբեր փողոցներով:  Սիրում եմ մտածել ընդառաջ եկող մարդկանց մասին, այն մասին, թե ինչպես են ապրում այդ քաղաքում: Սիրում եմ տարբեր խորություն եւ կազմակերպման տարբեր մոտեցումներ: Սիրում եմ նոր կայարանների հոտը:

Սիրում եմ մարդկային մտքի բոլոր դրսեւորումները: Սիրում եմ բոլոր վայրերը եւ իրադարձությունները, որտեղ մարդու տաղանդը հետք է թողնում: Այդ պատճառով երաժշտություն եմ սիրում:  Շատ մոտավոր եմ գլուխ հանում ուղղություններից եւ վատ եմ մտապահում անունները, ուղղակի տարբեր երաժշտություն եմ սիրում: Երաժշտությունը սիրո նման է. լեզու է, որով խոսում է արարչությունը: 

 

 

Աղբյուրը` Creu

12.09.16 | հասարակություն | սպորտ