Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Եթե ուզում ես սթրեսից ազատվել, կազմիր այն ամենի ցուցակը, ինչ սիրում ես

Եթե ուզում ես սթրեսից ազատվել, կազմիր այն ամենի ցուցակը, ինչ սիրում ես: 

Ես սիրում եմ, երբ իմաստալից են` ֆիլմը, նկարը, խոսքերը… Նույնիսկ երբ իմաստը չեմ հասկանում, ավելի հետաքրքիր է: Սիրում եմ հանելուկներ, որոնք կարող եմ կռահել:  Ինձ նյարդայնացնում են այն հանելուկները, որոնց պատասխանը չեմ կարողանում կռահել, բայց հետո դրանք էլ եմ սիրում, որովհետեւ դրանց ժամանակն էլ է գալիս: 

Սիրում եմ այն գործը, որով զբաղվում եմ: Սիրում եմ տեսություններ եւ հայեցակարգեր: Հարգանքով եմ վերաբերվում դրանք ստեղծած հեղինակներին:  Սիրում եմ վերլուծել եւ մտորել, իմ գիտելիքների եւ զգացողությունների հետ համեմատել: Սիրում եմ հանգստանալ, մարզատաբատով եւ փափուկ բլուզով  նստած-պառկած թերթեր կարդալով:  

Սիրում եմ մարդկանց: Ոչ թե վերացական մարդկությանը, այլ կոնկրետ մարդկանց: Մետրոյում, խանութներում, վարսավիրանոցներում եւ ռեստորաններում: 

Սիրում եմ ռեստորաններ: Սիրում եմ, որովհետեւ դրանք տարբեր եղանակով ոճային են, որպես կանոն` ընդարձակ, եւ այնտեղ լավ են կերակրում: Ես ընդհանրապես սիրում եմ, երբ կերակրում են: Եվ սուրճ: Ընդհանրապես սիրում եմ սուրճ եւ երբ անկողնում են մատուցում:  Կամ էլ պատրաստի` խոհանոցում: Դա վաղուց է եղել, բայց սիրում եմ: 

Ելակ եմ սիրում: Եվ ազնվամորի: Որովհետեւ փափուկ են, կարմիր, եւ  համն էլ վառ է, բացառիկ: Եվ որովհետեւ հենց ուտեմ, անմիջապես հոգումս ամառ է: 

Շոկոլադ եմ սիրում: Դառը եւ կաթնային: Ընկույզներով եւ պղպեղով: Ամեն ինչով: Ցանկացած տեսակի: Միայն թե իսկական: Սիրում եմ պաղպաղակ: Որովհետեւ դա մանկությունն է: Գրողի ծոցը կալորիաները: 

Ծովն եմ սիրում: Ծովը ուժեղ եւ գրավող-կանչող սեր է: Չնայած ես ջրից վախենում եմ եւ շատ համեստ եմ լողում, պաշտում եմ ծովը: Սիրում եմ լեռները: Սիրում եմ արեւը: Սիրում եմ անձրեւը: Ամռանը` տաք անձրեւը, որ բոբիկ քայլեմ: Թեկուզ քաղաքում, թեկուզ` գյուղում:  

Սիրում եմ զբոսնել փողոցներում: Ամեն տեղ: Բոլոր քաղաքներում: Տարբեր քաղաքների տարբեր փողոցներում: Սիրում եմ մտածել ընդառաջ եկող մարդկանց մասին, այն մասին, թե ինչպես են ապրում այդ քաղաքում: Պատկերացնում եմ, թե ինչպես են ապրում այն տներում եւ բնակարաններում, որոնք տեսնում եմ: Սիրում եմ մետրոն տարբեր քաղաքներում: Սիրում եմ տարբեր խորությունը եւ կազմակերպման տարբեր մոտեցումները: Սիրում եմ նոր կայարանների հոտը: 

Սիրում եմ մարդկային մտքի բոլոր դրսեւորումները: Սիրում եմ բոլոր տեղերն ու իրադարձությունները, որտեղ մարդկային տաղանդն իր հետքն է թողնում: Այդ պատճառով երաժշտություն եմ սիրում: Շատ մոտավորապես եմ գլուխ հանում ոճերից եւ ուղղություններից եւ վատ եմ մտապահում անունները, ուղղակի   տարբեր տեսակի երաժշտություն եմ սիրում: Երաժշտությունը սիրո նման է. լեզու է, որով խոսում է ամբողջ աշխարհը: 

Աղբյուրը`  Creu

28.03.16 | հասարակություն | սպորտ