Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Եթե նա չի ուզում քեզ տեսնել

Ցանկացած արդարացման հետեւում քողարկված է մի հասարակ ճշմարտություն, որը դուք ստիպված եք ընդունել . դուք նրան պարզապես դուր չեք եկել:

Նա չի ուզում փչացնել ձեր ընկերությունը ու դրա համար էլ չի առաջարկում հանդիպել:

Դա լրիվ ցնորաբանություն է: Եթե մեզ՝ տղամարդկանց, իրոք հետաքրքրում է աղջիկը, մենք երբեք չենք սահմանափակվի «ընկերությունով»: Եվ միակ բանը, որից կարող է վախենալ տղամարդը, խոստովանելն է, որ դուք նրան որպես կին չեք գրավում: Կներեք, կանայք, կոպտության համար, բայց դա այդպես է:

Նա չի համարձակվում ձեզ ժամադրության հրավիրել

Որպեսզի տղամարդը զգա ձեր տրամադրվածությունը, բավական է ընդամենը ժպտալ նրան: Կամ առավելագույնը՝ աչքով անել: Դա միանգամայն բավական է նույնիսկ ամենաանվճռական տղամարդու համար: Եթե նույնիսկ դրանից հետո նա ձեզ ժամադրության չի հրավիրում, ուրեմն նա կամ արդեն այլ հրաբերություններ ունի, կամ էլ դուք նրան դուր չեք եկել:

Նա չի զանգում, քանի որ զբաղված է

Հավատացեք եթե դուք մեզ դուր գաք, ոչ մի զբաղվածություն չի խանգարի զանգահարել, գալ, իմանալ ձեր հեռախոսահամարը, իմանալ, թե որտեղ եք ապրում եւ այլն: Եթե դա տեղի չի ունենում, ուրեմն դուք մեզ այդքան էլ շատ չեք դուր եկել:

Նա հենց նոր է բաժանվել նախկին ընկերուհուց ու ծանր ապրումներ ունի

Եթե դա իրոք այդպես է, մտածեք՝ արդյոք դուք պատրաստ եք երկար ամիսներ կամ գուցե տարիներ փոխարինող կին դառնալ: Դա շատ անշնորհակալ դեր է, ասեմ ձեզ: Նա կգրկի ձեզ, բայց ուրիշի մասին կմտածի: Իսկ այդ դատարկ, բացակա հայացքները, հոգոցները եւ այլն: Եթե ձեզ հետ նա մի քանի օր շարունակ չի մոռացել իր նախկին սիրեցյալի մասին, ուրեմն նա դժվար թե առհասարակ մոռանա:

Նա վախենում է կամ էլ պատրաստ չէ լուրջ հարաբերությունների

Ամենայն վստահությամբ կարելի է ասել, որ դեռ ոչ մի տղամարդ նոր սիրային կապից չի հրաժարվել, միայն որովհետեւ վախենում է լուրջ հարաբերություններից: Ի դեպ, տղամարդկանց մեծ մասը «Ես պատրաստ չեմ լուրջ հարաբերությունների» արտահայտությունն անվանում են իրենց դուր չեկող կնոջը մերժելու ամենաաընդունված ձեւը:

Նա ձեզ մոտ է գալիս, միայն երբ խմում է

Հավատացեք, եթե տղամարդը հիշում է ձեր մասին միայն երբ խմում է, ուրեմն դուք հաստատ նրան լրջորեն չեք հետաքրքրում:

Նա չի ուզում ձեզ հետ սեքսով զբաղվել

Տղամարդու համար ձեզ հետ սեքսով չզբաղվելու միակ արդարացումը կարող է լինել այն փաստը, որ դուք նրան դուր չեք գալիս: Եվ վերջ:

Նա չի ուզում ձեզ հետ ամուսնանալ

Համոզվեք, որ ամուսնանալու դժկամությունը չի բացատրվում որեւէ այլ զգացմունքով կամ ավելի ճիշտ դրա բացակայությամբ:

Աղբյուր՝ Creu

29.01.16 | հասարակություն