Եթե միայն «Սանիթեք» ընկերութjavascript:getdate()յան տնօրենն այդ մասին նախապես իմանար…

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Վահե Փայտյանը հանդիսանալով «Սանիթեք» ՍՊԸ-ի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար և ստանձնելով ընկերության աշխատակիցների աշխատանքի անվտանգության և առողջության հարցերով պատասխանատուի պարտականությունները, իրականում չի ապահովել ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատանքի պաշտպանությանը վերաբերող պահանջները:

 

Մասնավորապես, ըստ մեղադրական եզրակացության, Վ. Փայտյանը հրահանգավորումներ չի անցկացրել աշխատակիցներից վարորդ Հովհաննես Խաչատրյանի և բանվոր Նորայր Նուրիջանյանի հետ, ինչի արդյունքում աղբատար ավտոմեքենայով աղբաթափման աշխատանքներն իրականացնելիս, նրանք խախտել են անվտանգության կանոնները. ավտոմեքենայի հիդրավլիկ համակարգի միացված լինելու պայմաններում բանվոր Ն. Նուրիջանյանը մտել է փաթեթավորման բունկերի մեջ, որի ժամանակ էլ պատահաբար միացել է փաթեթավորման գլանը: Կատարվածի արդյունքում Ն. Նուրիջանյանի առողջությանը պատճառվել է կյանքի հետ անհամատեղելի գանգուղեղային բաց վնասվածք, ինչի հետևանքով Ն. Նուրիջանյանը մահացել է:

Վերը նշված արարքի համար Վահե Փայտյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի («Աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը») 2-րդ մասի հատկանիշով:

 

25.02.17 | քաղաքականություն