Եթե մենք ունենայինք ազգային բանակ, ապա տարկետման հարց չէր առաջանա

Լրագրի հարցին պատասխանել է քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Առնոս Հովհաննիսյանը

-Այսօր լայն քննարկվում է զինակոչի տարկետմանվերացման վնասը գիտության զարգացմանը, սակայնգիտնականները դրա մասին ոչինչ չեն բարձրաձայնում:

-Եթե մենք իրոք կերտեինք ազգային բանակ, ապա մեր երիտասարդներն իրենք կառաջարկեին վերացնել այդ տարկետում ասածը: Այսօր այնպիսի վիճակ է, որ կարծես թե երեխաները ոչ թե բանակ են գնում, այլ կազինո, որտեղ մեկ փափուշտով լիցքավորված կոլտով կրակում են վրաները, և փամփուշտը կարող է դիպչել ցանկացածին:

Այդպես պիտի չլիներ: Սահմանից առավել պետք է պաշտպանած լիներ զինվորի կյանքը ցանկացած պատահականությունից: Դրա համար բանակը պիտի ղեկավարվեր զորավարներով, որոնք գիտեն, թե դա ինչպես է արվում: Սահմանը պիտի պահեին միայն և միայն սահմանապահ պրոֆեսիոնալ զորքերը, իսկ նորակոչիկները պիտի կռվել սովորեին, յուրացնելով նորագույն ռազմական տեխնիկան:

Ինչ վերաբերում է գիտությանը վնասելուն, ապա ասեմ հետևյալը: Այսօր գիտության զարգացմանը վնասում է ոչ թե բանակում ծառայելը, այլ այն աղքատիկ աշխատավարձը, որ ստանում է գիտութ յամբ զբաղվող մարդը, ինչպես նաև գիտական լաբորատորիաների տեխնիկական մաշվածությունը:

Մի շփոթեք գիտությամբ զբաղվող մարդուն կամ գիտական բարձր կոչումներ ունեցողներին գիտնականի հետ: Ազգերի 90 տոկոսը գիտնական չեն ծնել: Ռուս գիտնական աշխարհը ճանաչում է միայն մեկ մարդու՝ Մենդելեևին: Մենք մարդկային ցիվիլիզացիային տվել ենք Սերգեյ Մերգելյան: Բանակում կծառայեր, թե ոչ, նա լուծելու էր այն խնդիրը, որ ցնցեց ամբողջ մաթեմատիկական աշխարհը:

Տարկետման վերացումը վնասում է ոչ միայն գիտության, այլեւ ազգի և տնտեսության զարգացմանը: Ինչ կպատահեր բանակին, եթե զորակոչվեին բարձրագույն կրթություն ստանալուց հետո: Բոլոր բուհերում պետք է լինեին ռազմագիտության ամբիոններ և պատրաստեին երիտասարդներին բանակում ծառայելու համար: Բանակ զորակոչվելուց կազատվեր այն շրջանավարտը, որը պետության համար ավելի կարեւոր աշխատանքի կընդունվեր:

 

 

 

 

 

 

 

 

 

30.10.17 | քաղաքականություն