ԵԱ-2016. Սոնա Պողոսյանը չորրորդն է

15.04.16 - սպորտ

Նորվեգիայում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սոնա Պողոսյանը 75 կգ քաշայինների պայքարում երկամարտի 227 կգ արդյունքով գրավեց չորրորդ տեղը: Պոկում վարժությունում Սոնա Պողոսյանը բարձրացրեց 102 կգ, հրում վարժությունում՝ 125 կգ:

Չեմպիոնի կոչումը նվաճեց ուկրաինացի Իրինա Դեխան՝ 250 կգ (115+135):

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականից չեմպիոնի կոչումը նվաճել են Անդրանիկ Կարապետյանն ու Նազիկ Ավդալյանը, Տիգրան Մարտիրոսյանը դարձել է փոխչեմպիոն:

15.04.16 | սպորտ