ԵԱ-2016. Բասկետբոլի Հայաստանի հավաքականների մրցակիցները

22.01.16 - սպորտ

Մյունխենում տեղի է ունեցել բասկետբոլի 2016թ . Եվրոպայի փոքր երկրների առաջնության վիճակահանությունը: Հայաստանի հավաքականը հայտնվեց B ենթախմբում, որտեղ մրցելու է Մոլդովայի, Անդորրայի, Ուելսի և Մոնակոյի հավաքականների հետ, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:

Եվրոպայի առաջնությունը կանցկացվի հունիսի 25-ից հուլիսի 4-ը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում:

2016թ. Եվրոպայի մինչև 16 տարեկանների առաջնության C դիվիզիոնի մրցաշարում Հայաստանի թիմը հայտնվեց B ենթախմբում եւ կմրցի Ալբանիայի, Անդորրայի, Ջիբրալթարի և Մոլդովայի հետ: Առաջնությունը կկայանա հուլիսին Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում:

Մինչև 20 տարեկանների Հայաստանի հավաքականը հայտնվեց A ենթախմբում, որտեղ կմրցի Չեռնոգորիայի, Պորտուգալիայի, Մակեդոնիայի և Վրաստանի հետ: Առաջնությունը կկայանա հուլիսին Հունաստանի Խալկիդա քաղաքում

Կանանց Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնության A ենթախմբում կմրցի Անդորրայի և Ուելսի հետ: Առաջնությունը կկայանա հուլիսին Թբիլիսիում:

Ֆոտո՝ ՀԲՖ

22.01.16 | սպորտ