ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացնելու Շխլյար բնակավայրի մոտակայքում

Մարտի 1-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Ասկերանի շրջանի  ուղղությամբ՝  Շխլյար  բնակավայրի  մոտակայքում։ 

 

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու  են  ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը  և նրա  դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա)  և Խրիստո Խրիստովը  (Բուլղարիա):

 

ԼՂՀ ԱԳՆ-ից հայտնում են,  որ Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։

 

 

 

 

 

 

 

 

28.02.17 | քաղաքականություն