Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Դիմահարդարման սայթաքումներ, որոնք նյարդայնացնում են կանանց. Ինչպե՞ս շտկել դրանք

Յուրաքանչյուր կին դիմահարդարումը սկսելուց առաջ մտովի արդեն պատկերացնում է, թե որքան կատարյալ պետք է լինի արդյունքը: Սակայն խոստովանեք, որ մեր սպասելիքները ոչ միշտ են արդարացվում: Երբեմն դիմահարդարման պարագաները «դուրս են գալիս մեր դեմ» եւ փչացնում մեր տեսքն ու բոլոր պատկերցումները, որոնք ունենում ենք նախքան արդյունքին հասնելը:

Որո՞նք են դիմահարդարման հիմնական սայթաքումներն ու ինչպե՞ս պայքարել դրանց դեմ.

Երբ շրթներկը տարածվում է ատամների վրա.

Բոլորիս հետ էլ պատահած կլինի, երբ շուրթերին քսում ենք մեր սիրելի վառ շրթներկն ու սպասում, որ շրջապատի բոլոր մարդիկ պետք է հիացական խոսքեր արտահայտեն, սակայն առաջին բանը, որ նրանք ասում են, հետեւյալն է` «Շրթներկդ տարածվել է ատամներիդ վրա. մաքրիր այն»: Խոստովանեք, որ այդ արձագանքը բարկացնում է: Սակայն այս իրավիճակից էլ կա լուծում: Ամեն անգամ վառ շրթներկ օգտագործելուց հետո, մատով մաքրեք վերին շրթունքի ներսի հատվածում տարածված շրթներկը: Մնում է միայն ամեն անգամ հիշեք եւ անեք այս գործողությունը, եթե չեք ցանկանում, որ շրթներկը խոչընդոտի ձեր գեղեցիկ ժպիտին:

Երբ աչքերի վերին հատվածի ստվերաներկը տարածվում է աչքերի տակ.

Անգամ երբ օգտագործում եք ամենաթանկարժեք տոնային քսուքն ու կոնսիլերը, միեւնույն է ստվերաներկ քսելու ընթացքում դրա փոշին հաճախ տարածվում է աչքերի ներքեւի հատվածում, իսկ երբ փորձում եք բամբակով մաքրել այն, փոշին տարածվում եւ լղոզված տեսք է հաղորդում դիմահարդարմանը: Նման տհաճությունից խուսափելու համար մոռացեք, թե ինչ են ասում դիմահարդարները: Նախքան տոնային քսուք եւ կոնսիլեր տարածելը` կատարեք աչքերի դիմահարդարումը: Մաքուր մաշկի վրայից  փոշին ավելի հեշտ է մաքրվում:

Երբ դեմքի գույնը տարբերվում է պարանոցի գույնից.

Սա ամենաընդունված սխալն է, որոնք կանայք թույլ են տալիս դիմահարդարվելիս: Հիշեք, որ երբ հարդարվում եք, չպետք է ուշադրություն դարձնեք միայն կատարյալ դեմքին. եթե ձեր երեսի եւ պարանոցի գույնը տարբերվում է, բոլորը միանգամից նկատում են, թե որքան եք շպարել դեմքը: Այնպես որ` մի մոռացեք տոնայն քսուքի քիչ քանակությամբ շպարել նաեւ պարանոցի հատվածը:

Երբ սեւ ստվերաներկը երկար չի պահպանվում.

Բոլորս էլ նկատած կինենք, որ որքան էլ հաստ շերտով ենք տարածում սեւ ստվերաներկը, այն միեւնույն է պահպանվում է միայն առաջին 1-2 ժամերի ընթացքում, իսկ հետո սկսում է խամրել: Դիմահարդարները խորհուրդ են տալիս այս պարագայում աչքերի վերին հատվածում տարածել սեւ սուրմա եւ միայն դրա վրայից տարածել ստվերաներկը: Այդպես սեւ ստվերաներկի էֆեկտը անհամեմատելի երկար ժամանակ կպահպանվի:

Երբ սեւաներկը լղոզվում է աչքերի ներքեւի հատվածում.

Սեւաներկը եւս դիմահարդարման այն միջոցներից է, որոնք երկար չեն պահպանվում եւ ժամեր անց արդեն լղոզվում են` աչքերին հաղորդելով անփույթ եւ հոգնած տեսք: Նման խնդրից խուսափելու համար դիմահարդարները խոհուրդ են տալիս շպարվելիս այն չչարաշահել, իսկ ներքեւի թարթիչներին, առհասարակ, խորհուրդ չի տրվում սեւաներկ քսել:

Երբ տոնային քսուքի տարածումից հետո դեմքին հայտնվում են դեղնավուն հետքեր.

Եթե տոնային քսուքի գույնը ճիշտ է ընտրված, բայց դուք բախվում եք այս խնդրին, ապա հաստատ չարաշահել եք քսուքի քանակը: Սակայն մի շտապեք մաքրել այն: Ավելի լավ է վերցրեք խոնավ սպունգն ու դրա օգնությամբ հարթեցրեք դեղնավուն հատվածը:

Երբ շրթներկը լղոզվում է.

Հաճախ նույնիսկ շուրթերի մատիտը չի կարողանում «ետ պահել» շրթներկին, եւ այն դուրս է գալիս նախատեսված սահմանից` ստեղծելով տպավորություն, թե համբուրվել ես: Նման թյուրիմացությունից խուսափելու համար շրթներկը քսելուց առաջ շուրթերին տարածեք կոնսիլեր: Այն թույլ չի տա, որ շրթներկը լղոզվի:

Աղբյուրը` www.fishki.net  

Պատրաստեց Սյունե Առաքելյանը

06.06.16 | հասարակություն