Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Դիմահարդարման հնարքներ, որոնք կօգնեն տնտեսել ժամանակը (ֆոտո)

Դիմահարդարումը յուրաքանչյուր կնոջ կյանքի անբաժան մասն է: Կանայք դիմահարդարվում են առավելություններն ընդգծելու և թերությունները վերացնելու նպատակով: Սակայն նույնիսկ նրանք, ովքեր դիմահարդարման միջոցներից օգտվում են մշտապես, տեղյակ էլ չեն նման գաղտնիքների մասին:

1. Պետք է խնամքով պահել դիմահարդարման համար նախատեսված վրձինները

Լավ վրձինները մեզ կարող են ծառայել գրեթե մեր ամբողջ կյանքում: Որպեսզի ձեր վրձիններն իդեալական տեսք ունենան. պետք է համապատասխան վերաբերվենք և խնամքով պահենք: Առաջին հերթին, վրձինները կեղտոտ մի պահեք, հետքերը կարող են վնասել: Պարբերաբար դրանք լվացեք հեղուկ օճառով: Արագ չորացնելու համար այն կարող եք դնել անձեռոցիկների վրա, բայց ոչ մի դեպքում դրանք ետ դնել պետք չէ:

2. Պետք չէ փոխել դիմահարդարումը, անհրաժեշտ է ուղղակի թարմացնել

Պետք չէ մաքրել ցերեկային դիմահարդարումը, եթե այն մի փոքր փչացել է, իսկ երեկոյի համար էլ ծրագրեր կան: Պետք է ուղղակի թարմացնել դիմահարդարումը և դրա համար անհրաժեշտ է մի փոքր երանգաքսուք ավելացնել և ավելի լավ էֆֆեկտի համար դիմափոշի ավելացնել:

3. Հրաժարվեք մարմնի համար թանկարժեք սկրաբներից

Եթե դուք չեք ցանկանում ժամանակ վատնել թանկարժեք սպա-գործընթացների վրա, դուք կարող եք հրաշալի մաշկ ձեռք բերել նաև տնային պայմաններում: Դրա համար կարող եք ձեր մարմնի համար անհատական սկրաբ ստեղծել: Դրա համար անհրաժեշտ է ավելացնել թուրինջի հոտով անուշաբույր յուղ: Լոգանք ընդունելուց առաջ մերսեք ձեռքերն ու ոտքերը, ապա դրանք լվացեք տաք ջրով:

4. Հոգ տարեք շրթունքների մասին

Որպեսզի շրթներկն իդեալական տեսք ստանա, շուրթերը պետք է ի սկզբանե լինեն հարթ և խնամված: Դրա համար անպայման չէ շուրթերի համար հատուկ սկրաբ օգտագործել: Պետք է հավասար քանակությամբ շաքար և ձիթապտղի յուղ խառնել: Պետք է այս խառնուրդը քսել շրթունքներին և մերսել, ապա անձեռոցիկով մաքրել և նոր դիմահարդարվել:

5. Պետք չէ երանգային քսուքը մեկ երանգով բաց ընտրել

Պետք չէ ձեռքի տակ ունենալ մի քանի գույնի երանգային քսուք: Եթե ամռան գալուն պես ձեզ թվում է, որ երանգային քսուքն ավելի գունատ տեսք է հաղորդում, ապա պետք է քսուքի վրայից մի փոքր մուգ երանգ ավելացնել: Դա ավելի հեշտ է, քան նոր գույն գնելը:

6. Պետք չէ չարաշահել դիմափոշին

Երբ դուք դիմահարդարվում եք, պետք չէ անդադար դիմափոշիով պատել դեմքը: Այդպես դուա կհասնեք ոչ օգտակար արդյունքի: Ավելի լավ է դիմահարդարումը ֆիքսել տանից դուրս գալուց վայրկյաններ առաջ:

7. Ֆիքսեք շրթներկը

Որպեսզի հաճախակի շրթներկ չքսեք, անձեռոցիկի վրա մի փոքր դիմափոշի լցրեք, և ապա մեղմորեն հպեք շուրթերին:

8. Իդեալական կատվի հայացք ստանալու տարբերակ

Դուք կարող եք այդպիսի պրոֆեսիոնալ դիմահարդարում ստանալ նաև տանը: Դրա համար ձեզ անհրաժեշտ կլինի սկոտչ և մատիտ: Սկոտչը փակցրեք աչքի ներքևի հատվածում և մատիտով անցեք:

9. Թարթիչաներկի վրձնի վրայից հեռացրեք ավելարդ մասերը

Որպեսզի առատ ևբերկար թարթիչների տեսք ստացվի, անպայման չէ գեղեցկության սրահ գնալ: Պետք է թարթիչաներկի վրձինը մի քանի անգամ մաքրել անձեռոցիկի վրա:

10. Վազելինը որպես դիմահարդարման հեռացման հիանալի միջոց

Վազելինը կարող է փոխարինել դիմահարդարումը մաքրող միջոցներին: Պետք է բամբակի վրա մի փոքր հատված լցնել, և դրանով մաքրել մաշկը, ապա լվանալ:

 

24.01.16 | ժողովածու