Դիմահարդարման հնարքներ` աչքերն ավելի խոշոր եւ արտահայտիչ դարձնելու համար (տեսանյութ)

Աչքերը հոգու հայելին են եւ դրանք են գեղեցիկ հայացքի անժխտելի գրավականը: Աչքերով կարելի է առանց խոսքի բանակցել, երկխոսել եւ հասնել լավ արդյունքի:

Աչքերն ավելի մեծ ուշադրություն են գրավում, երբ դրանք խոշոր են եւ արտահայտիչ:

Դիմահարդարումն էլ 21-րդ դարի այն զենքն է, որի միջոցով ձեր դիմագծերին կարող եք հաղորդել այնպիսի կառուցվածք, ինչպիսին, որ ցանկանում եք:

Այո, դիմահարդարման միջոցով կարող եք նույնիսկ երկու անգամ մեծացնել ձեր աչքերի չափսը` դրանք դարձնելով էլ ավելի արտահայտիչ:

YouTube-ի հայտնի դիմահարդարներից Ստեֆանին, որոշել է իր հետեւորդների հետ կիսվել մի տեսանյութով, որտեղ ցուցադրում է մի քանի հնարք, որոնք կօգնեն ստանալ գեղեցիկ եւ խոշոր աչքերի կառուցվածք:

Նախ եւ առաջ` մուգ ստվերաներկով ընդգծեք կոպերի վերին հատվածը:

Այնուհետեւ, կոպերն ընդգծեք բաց երանգի ստվերաներկով կամ կոնսիլերով:

Չպետք է մոռանալ կոպերի վերին հատվածն ընդգծել սուրմայով կամ մատիտի բարակ շերտով: Դրա շնորհիվ թարթիչների հատված ավելի արտահայտիչ է դառնում:

Կոպերի առջեւի հատվածին տարածեք բաց եւ փայլուն ստվերաներկ:

Ներքին թարթիչների անմիջապես տակից քսեք մուգ երանգի ստվերաներկ, այնուհետեւ` դրա տակից  տարածեք շատ բաց երանգի ստվերաներկ:

Թե ներքին, թե վերին հատվածի թարթիչները շպարեք սեւաներկով, ընդ որում` որքան երկար լինեն թարթիչներն, այնքան աչքերն ավելի մեծ կերեւան:

Սրանք էին այն բոլոր հնարքները, որոնք կիրառելով կարող եք հասնել բաղձալի արդյունքի: Իսկ ցուցումներն ավելի հստակ ներկայացված են տեսանյութում:

Սյունե Առաքելյան

16.10.16 | հասարակություն | աստղերը