Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Դիմահարդարը հիջաբի օգնությամբ դիսնեյյան հերոսուհիներին է նմանվում

Մալայզիայից դիմահարդար Սարասվաթին գրավել է համացանցի, հատկապես Instagram- օգտատերերի ուշադրությունը։ Աղջիկը, օգտագործելով իր հիջաբն ու դիմահարդարման հմտությունները, հեշտությամբ նմանվում է դիսնեյյան հերոսուհիներին։

Quenn of Luna կեղծանունն ունեցող Սարասվաթին Instagram-ում հրապարակել է մոտ 300 լուսանկարներ, որոնցից ամեն մեկում նա ներկայանում է ինչ-որ մուլտֆիլմի հերոսուհու կերպարով։

Սարասվաթիի առավել տարածված եւ հայտնի գործերից են դիսնեյանն արքայադուստրերի նմանակումները։

Նշենք, որ աղջիկը սոցցանցերի իր էջերում ունի հավատարիմ երկրպագուներ, որոնք ամեն լուսանկարի մեկնաբանությունում նշում են, թե որքան տաղանդավոր է նա եւ ինչպես է ոգեշնչում իրենց։

Պատրաստեց՝ Յանա

Աղբյուրը՝ Daily mail

26.02.16 | հասարակություն