Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Դիետա դեպրեսիայի դեմ

Այդ սննդակարգը նպաստում է հուզական ֆոնի բարելավմանը՝ չնայած չի լուծում բոլոր խնդիրները: Խորհուրդ է տրվում ավելի շատ օգտագործել այնպիսի մթերքներ, որոնք նպաստում են հաճույքի համար պատասխանատու սերատոնին հորմոնի արտադրությանը. որը հակադեպրեսիվ նյութեր է պարունակում (ֆոլաթթու, լուսնածին եւ տրիպտոֆան), ինչպես նաեւ В խմբի վիտամիններ եւ վիտամին Е:

Դրանց թվին են դասվում հավի եւ հնդկահավի միսը, լյարդը, ձուկը (թյունաձուկը, իշխանը, սկումբրիան, սարդինը), ծովամթերքը, ձուն, թարմ միսը եւ կաթնամթերքը, պանիրը, բանջարեղենը (գազարը, քաղցր պղպեղը, կանաչ սոխը, լոլիկը, ոլոռը, նեխուրը, ծնեբեկը, պատիսոնները), մրգերը եւ հատապտուղները (բանանը, ցիտրուսայինները, կիվին, սեւ հաղարջը), լոբազգիները (լոբին, ոսպը), ընկույզը, համեմունքները (խնկունին, թարխունը, ռեհանը), մուգ շոկոլադը, խոտաբույսերի` արեւքուրիկի, անանուխի, սուսամբարի թրմերը: 

Սննդակարգի ընթացքում չի կարելի ալկոհոլային խմիչքներ, հաց, գազավորված ըմպելիքներ, ցանկացած ճարպոտ սնունդ օգտագործել: 

Օրինակելի ճաշացանկ.

Նախաճաշ

Թերխաշ ձու, պանրով ու մաղադանոսով հաց, քաղցր թեյ շոկոլադով (30 գ):

2-րդ նախաճաշ

Կիվիից եւ մանդարինից մրգային աղցան՝ յոգուրտով, վրան քերած ընկույզ լցրած: 

Ճաշ

Թթվասերով, բանջարեղենի հետ շոգեխաշած հնդկահավ, լոլիկով եւ վարունգով աղցան ոչխարի պանրի եւ ձիթապտղի յուղի հետ, հարած  սերուցքով բանան:

Հետճաշիկ

Անանուխով թեյ սեւ հաղարջի մուրաբայի հետ:

Ընթրիք

Պանրով եփած իշխան, լոբով եւ ծնեբեկով աղցան, տաք շոկոլադ: 

Գիշերը

Արեւքուրիկի թուրմ:

 

Աղբյուրը` Dieta.ru

26.03.16 | հասարակություն