Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Դիետա. բանջարեղեն եւ մրգեր

Այս դիետան առաջարկում է հերթագայել բանջարեղենային եւ մրգային բեռնաթափման օրերը: Մնացած բոլոր սննդամթերքները բացառվում են: Սննդակարգը նախատեսված է  7 օրվա համար, որոնց ընթացքում հնարավոր է 3 կգ նիհարել: Անհրաժեշտ է սկսել եւ ավարտել բանջարեղենային օրով:  Չի կարելի երկար հետեւել այս սննդակարգին, որովհետեւ այն օրգանիզմին չի ապահովում անփոխարինելի ճարպերի եւ ամինաթթուների անհրաժեշտ քանակությունը:   

Բանջարեղենային օր

Նախաճաշ

Մի բաժակ ցանկացած տեսակի թարմ քամած բանջարեղենային հյութ, 4 լոլիկ:

Ճաշ

Կանաչ աղցան մաղադանոսով, վարունգով եւ կաղամբով, բուսական յուղով: 

Ընթրիք

Շոգեխաշած կաղամբ, սպանախ եւ բրոկկոլի` սխտորի եւ կիտրոնի հյութի հավելմամբ:   

Մրգային օր

Նախաճաշ

Մրգային աղցան թուրինջից, նարնջից եւ խնձորից, առանց հավելումների: 

Ճաշ

Մրգային աղցան (ինչպես առավոտյան), մի քանի կտոր սեխ:

Ընթրիք

Այնպիսին, ինչպիսին ճաշն էր:

 

 

Աղբյուրը` Dieta.ru

18.04.16 | հասարակություն