Դիետա՝ ցելյուլիտից ազատվելու համար

Ցելյուլիտը ճարպ է, ուստի դիետայի հիմնական խնդիրն է ստիպել օրգանիզմը այրել ճարպերը։ Հետևաբար, դիետան պետք է կազմված լինի սպիտակույցներից և ածխաջրերից։ Բանն այն է, որ մեր օրգանիզմն այնպես է կառուցված, որ չի կարող քայքայել ճարպերն առանց ածխաջրերի, և առանց այս օրգանական նյութերի մենք չենք կարող հասնել ցանկալի արդյունքի։ Ուրիշ հարց է, որ դրանք գոյություն ունեն բարձր և ցածր գլիկեմիկական ցուցանիշներով:Մենք կօգտվենք երկրորդ տարբերակից, որոնք մեզ էներգիա կհաղորդեն դանդաղ և աստիճանաբար։  Եվ, իհարկե, կհամադրենք սպիտակույցների հետ։ Եվ այսպես դիետա՝ ցելյուլիտից ազատվելու համար․երեք օրվա սննդակարգ

1 օր
Նախաճաշ՝ կաթնաշոռ (100 գր), կանաչ խնձոր, առանց շաքարավազի կանաչ թեյ, կամ նարինջի հյութ
Ճաշ՝ հավի կրծքամիս (200 գր), թարմ կաղամբով աղցան, մեկ բաժակ հանքային ջուր՝ առանց գազի
Ետճաշիկ՝ մեկ բաժակ մածուն
Ընթրիք՝ եփած բրինձ առանց աղի (100 գր),նարինջ

2 օր
Նախաճաշ՝ մրգային աղցան բնական յոգուրտավ (250գր, մեկ բաժակ հյութ
Ճաշ՝ եփած ձուկ( 200 գր),վարունգով և լոլիկով աղցան (200գր․), կանաչ թեյ
Ետճաշիկ՝ 2կիվի  
Ընթրիք՝ ջրով եփած վարսակի շիլա, մեկ բուռ հատապտուղ, խնձոր

3 օր
Նախաճաշ՝ կաթ
Ճաշ՝ եփած լոբի (200 գր)՝ կանաչ ոլոռով կամ բրոկկոլիով (100 գր),բազուկով աղցան
Ետճաշիկ՝ մեկ բուռ ընկույզ կամ պիստակ
Ընթրիք՝ եփած ծովախեցգետին (200 գր․),կիտրոնի հյութով, 3-4 հատ սալորաչիր կամ ծիրանաչիր, կանաչ թեյ

Ի՞նչ անել հակացելյուլիտային դիետայից հետո

Ինչու՞ են սննդաբանները խորհուրդ տալիս անցկացնել այս դիետան ընդամենը երեք օր։ Որովհետև օրգանիզմը սկսում է հարմարվել դիետային և պաշտպանել իր ճարպային պաշարները այն դեպքի համար, եթե սննդի սահմանափակումները կշարունակվեն։ Այդ պատճառով է այն ուժասպառ անում մարմինը, իսկ մեզ դա հարկավոր չէ։ Ցելյուլիտն այրելու համար մենք երեքօրյա դիետա ենք պահում, իսկ հաջորդ շաբաթ ակտիվորեն պայքարում ենք <<նարնջի կեղևի>> դեմ՝ մերսումներով, շոգեբաղնիքներով, դիմակներով, սպորտդահլիճ հաճախելով:

Աղբյուրը՝ arabio.ru

17.02.16 | հասարակություն