Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Դիետա՝ ըստ ժամերի

Այս սննդակարգով դուք կսնվեք ոչ թե ժամ առ ժամ, այլ գործնականում ամեն ժամ: Դրա շնորհիվ ձեզ համար հոգեբանորեն ավելի հեշտ կլինի դիմանալ ինքնասահմանափակման 2-3 շաբաթի: Այս սննդակարգով մեկ շաբաթում կարելի է մինչեւ 3 կգ նիհարել: Միայն մի մոռացեք կանոնավոր վարժությունների մասին, ջանացեք շարժվել ամեն ազատ րոպեին եւ երկար մի նստեք հեռուստացույցի առաջ: 

7.00. Կես թուրինջ, 100 գ ցանկացած ապուր, մի բաժակ կաթ, խնձոր կամ տանձ (165 կկալ):

9.00. 100 գ բալ կամ սալոր (48 կկալ):

11.00. Մի ափսե բանջարեղենով ապուր (40 կկալ):

12.30. Երկու կտոր թեփուկներով հաց, 200 գ աղցան, 25 գ քերած պանիր, մի բաժակ ոչ ճարպոտ մածուն կամ յոգուրտ (280 կկալ):

15.00. Կանաչ նեխուրի մի ճյուղ եւ մի բաժակ ջուր  (5 կկալ):

17.30. 200գ քաղցր կոմպոտ (50 կկալ):

18.30. Մի ափսե բանջարեղենով ապուր (40 կկալ):

19.00. Բանջարեղենի աղցան «անսահմանափակ» տեսականուց, 200 գ հավ կամ ձուկ եւ 125 գ ոչ ճարպոտ տավարի միս, մի բաժակ մածուն կամ յոգուրտ (300 կկալ):

22.00. Մի կտոր սեխ կամ տանձ, մի բաժակ թեյ (15 կկալ):

Աղբյուրը՝ Dieta.ru

07.05.16 | հասարակություն