Դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

 

Փակ են Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքը, Վաղաշեն-Աստղաձոր, Մադինա-Վերին Գետաշեն  միջհամայնքային, Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհները և Հ-38 ավտոճանապարհի Բերդ-Ճամբարակ հատվածը: 

 

Դժվարանցանելի է Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը:

 

Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների հատվածում, Սյունիքի մարզում, Սարավան-«Զանգեր» և Վայք-Ջերմուկ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

 

Վայոց ձորի մարզի Ջերմուկ  քաղաքում և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին առկա են տեղումներ ձյան տեսքով:

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում:

 

*** 

 

Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝

 

Դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը:

23.02.17 | քաղաքականություն