Դեկտեմբեր ամիսը հարուստ կլինի հզոր մագնիսական փոթորիկներով. Դրանցից առաջինին պետք է սպասել օրերս

 

Դեկտեմբեր ամիսը հարուստ կլինի հզոր մագնիսական փոթորիկներով, որոնցից առաջինին պետք է սպասել ամսի 4-ից 7-ն ընկած ժամանակահատվածում։

 

Корреспондент-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 11-ից 13-ին նույնպես կարելի է սպասել փոթորիկների, սակայն դրանցից ամենաուժգինը Երկիր մոլորակ կներխուժի դեկտեմբերի 18-ին։

 

Երկարատև արևային քամիները կարող են բացասաբար  անրադառնալ մարդկանց առողջությանը և ինքնազգացողությանը, իսկ դեկտեմբերի18-ին սպասվող ուժգին փոթորիկը կարող է պատճառ դառնալ մարդկանց ինքնազգացողության կտրուկ վատացմանը։ Այդ պատճառով բժիշկները խորհուրդ են տալիս մագնիսկան տատանումների ժամանակ դադարեցնել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը և խուսափել սթրեսային իրավիճակներից։

 

Ավելին՝ այդ ժամանակահատվածում անհրաժեշտ է հրաժարվել  ալկոհոլից, ծխախոտից և կարգավորել սննդակարգը՝ հնարավորինս զերծ մնալով՝  ծանր, յուղային սննդից։

 

Աղբյուրի փոխանցմաբ՝ թեև դեկտեմբերին 18-ին փոթորիկը կտևի ընդհամենը մեկ օր, սակայն կլինի շատ ուժգին։

Նախորդ ամսվա ընթացքում մագնիսկան քամիները սկսվել էին նոյեմբերի 7-ից՝ առանց դադարի շարունկավելով մինչև նոյեմբերի 11-ը։ 

 

04.12.17 | քաղաքականություն