Դեկտեմբերի 8-ից Երևանի Կոմիտասի պողոտա-Շահսուվարյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն.ՃՈ

Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և կուտակումներից խուսափելու նպատակով 2017 թվականի դեկտեմբերի 8-ից Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա-Շահսուվարյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: 

 

Կոմիտասի պողոտայով Դավիթ Անհաղթի փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցներին նշված խաչմերուկում կարգելվի հետադարձը և ձախ շրջադարձը դեպի Շահսուվարյան փողոց:

 

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

08.12.17 | քաղաքականություն