Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Դդումով խյուս-ապուր

Դդումով ապուր պատրաստում են Եվրոպայում, Ասիայում, Ավստրալիայում եւ անգամ Աֆրիկայում։ Ավելին, Հայիթիում Անկախության օրը, որը համընկնում է Ամանորին, դդումով ապուր է մատուցվում։

Իհարկե, դդումով ապուրի բազմաթիվ տարբերակներ կան՝ բրնձով, պանրով, գինով եւ այլն, բայց այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դդումով խյուս-ապուրի բաղադրատոմս, որը բավականին օգտակար է եւ երեխաների, եւ մեծահասակների համար։

Պատրաստման համար հարկավոր է՝

600 դդում
1 գազար
1 սոխ
1 ճաշի գդալ ձիթապտղի յուղ
1 բաժակ կաթ
Աղ եւ կանաչի՝ ըստ ճաշակի

Դդումի միջուկը (իհարկե առանց սերմերի), պետք է կտրատել եւ շոգեխաշել թավայի մեջ։ Հաջորդիվ անհրաժեշտ է մանրացնել սոխը, քերիչով անցկացնել գազարը եւ տապակել ձիթապտղով պատված թավայի մեջ։ Այնուհետեւ հարկավոր է դդումը, սոխը եւ գազարը հարել բլենդերի մեջ եւ համեմել աղով։ Ստացված զանգվածի մեջ արդեն կարելի է լցնել տաք կաթը եւ կանաչին։ Խյուս-ապուրը պատրաստ է։ Մատուցել չորահացերով։

Բարի ախորժակ

Աղբյուրը՝ Gastronom.ru

17.07.15 | հասարակություն