Դատապարտյալների հիվանդանոցից բերելիս երկու անգամ գցեցին սայլակը. Շիրխանյանի համար շտապօգնություն է հրավիրվել.«Հետք»

«Հետք».Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի և մյուսների վերաբերյալ նիստը հետաձգվեց: Շիրխանյանը հայտարարեց, որ մեջքի շրջանում ցավեր ունի: 

«Դատապարտյալների հիվանդանոցից բերելիս երկու անգամ գցեցին սայլակը, դրանից առաջացան ցավերը»,- դատավորի հարցին ի պատասխան` ասաց Վահան Շիրխանյանը: Դատապարտյալների հիվանդանոցում ամբաստանյալը, իր խոսքով, ցավեր չուներ:

  

Դատարանը Շիրխանյանի համար այժմ Շտապօգնություն է հրավիրել, թե երբ կվերսկսվի նիստը, հայտնի չէ: Նշենք, որ այսօր դատարանում պետք է հետազոտվեին փաստացի ապացույցները: 

 

13.10.17 | քաղաքականություն