Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Դառը ճշմարտություն երեսուն տարեկան մարդկանց մասին

Այս հոդվածը 70-80-ականներին ծնված մարդկանց համար է։ Եթե դուք ամեն օր գնում եք աշխատանքի, բայց դեռ առասպելական գումարներ չեք վաստակել, իսկ առօրյան հաճույք չի պարգեւում ձեզ, ուրեմն կարդացեք մի քանի դառը ճշմարտություն ձեր մասին։

Ինչու՞ դուք երբեք երջանիկ չեք

Ավագ սերնդի ներկայացուցիչները երբեք չեն երազել հարուստ ասպետների, շուրջերկրյա ճամփորդության եւ նույնիսկ մեկ բաժակ Մարտինիի մասին։ Նրանց երջանկություն է պարգեւել կապույտ երկինքը, ընտանիքի անդամներին սննդով ապահովելը, կանոնավոր աշխատանքը։ Նրանք ուրախ էին իրենց կողքին տեսնել ցանկացած մեկին, քանի որ պատրաստ էին իրենց քրտնաջան աշխատանքով ապրել ու արարել։ Իսկ այսօր տղամարդիկ երազում են օլիգարխ դառնալու մասին, իսկ կանայք ընդհանրապես չեն ցանկանում աշխատել՝ գերադասելով գտնել հարուստ մեկին։

Հագեցում

Մեր բոլոր դժբախտությունների մյուս պատճառը։

Հիշում եք, թե որքա՜ն համեղ էր կարտոֆիլով եւ շոգեխաշած մսի պահածոյով ուտեստը։ Ի՜նչ հաճույք էին մարդիկ ստանում մեկ բաժակ սպիրտից։ Իսկ այժմ Մոխիտոն անգամ չի բավարարում նրանց պահանջները, եւ մարդիկ մտածում են Մարտինի Ռոյալի մասին։ Սրճարաններում արդեն չգիտեն, թե ինչ կարելի է անել՝ հաճախորդներին զարմացնելու եւ նրանց հագեցնելու համար։ Մենք շատ ենք ուտում, քանի որ ամեն ինչ շատ հեշտ է մեզ տրվում։ Մենք չենք գնահատում նախորդ տարի գնած պիջակը՝ մոռանալով որ ավագ սերունդը նորից կարում կամ կարկատում էր հին հագուստները։

Մենք միշտ դժգոհ ենք, մեզ ամեն ինչ շատ քիչ է։ Մեզ այլեւս ոչինչ չի զարմացնում։ Իսկ երջանիկ լինելու համար պետք է որոշակի սահմանափակումներ ունենալ. չէ որ որքան մարդը քաղցած է, այնքան ճաշը համեղ է թվում։ Իսկ այսօր պատկերն այլ է. մեզ համար ամեն ինչ դարձել է անհամ, իսկ մենք էլ՝ դժբախտ։

Եսասիրություն

30 տարեկան մարդիկ 5կմ ստիպված չեն եղել անցնել դպրոց հասնելու համար, նրանք ծնողներին չեն օգնել դաշտում աշխատելիս։ Նրանց ամեն ինչ մատուցվել է։ Այդ է պատճառը, որ այժմ այս մարդիկ չեն ցանկանում հոգ տանել մեկ ուրիշի մասին, չեն ցանկանում երեխա ունենալ։ Փաստորեն, տղամարդիկ փնտրում են լավ աշխատանք եւ հոգատար կին, իսկ կանայք օլիգարխ, որ նրա հաշվին ապրեն։ Ոչ մեկը չի սիրում աշխատել, տալ ու նվիրվել։

 

 

 

Աղբյուրը՝ Creu

 

11.09.15 | հասարակություն