Դաշինքները եւ կուսակցությունները Տավուշի մարզի տարածքային ցուցակներում ընդգրկել են 61 թեկնածու

Խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական 3 դաշինքները եւ 5 կուսակցությունները Տավուշի մարզն ընդգրկող թիվ 13 ընտրատարածքում, իրենց տարածքային ընտրական ցուցակներում ներառել են 7-ական թեկնածու, իսկ «Ելք» դաշինքը՝ 5 թեկնածու: Ընդհանուր առմամբ՝ դաշինքները եւ կուսակցությունները Տավուշի մարզում, թիվ 13 ընտրատարածքի տարածքային ցուցակներում ընդգրկել են 61 թեկնածու: Թեկնածուների մեջ չկան անձինք, որոնք հավասարապես ճանաչելի լինեն սահմանամերձ մարզի Իջեւանի, Դիլիջանի, Բերդի եւ Նոյեմբերյանի տարածաշրջաններում:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ 

aravot.am

 

 

 

 

 

 

 

28.02.17 | քաղաքականություն