Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Դաժան ճշմարտություններ իրական հարաբերությունների մասին

Զանգվածային մշակույթը ստեղծում է՝ ինտիմ ու ընտանեկան կյանքին վերաբերող կեղծ ակնկալիքներ: Բայց իրական կյանքը միայն ուրախություն ու երջանկություն չէ: Պարզապես մեզ մոտ ձեւավորվել է ակնկալիքների խեղաթյուրված շղթա: Մենք սպասում ենք կոնֆետներ ու ռոմանտիկա, բայց ստանում ենք դժվարություններ ու վեճեր: Ճշմարտությունն այն է, որ հարաբերությունները երբեք հեշտ չեն լինում: Հարաբերությունները փոխզիջումներ են պահանջում: Դրանք պահանջում են սեփական շահերի զոհաբերում հանուն ձեր զուգընկերոջ շահերի: Մեր մշակույթը մեզ ներշնչել է, որ սերը զգացմունք է: Բայց իրականում սերը գործողություն է: Մենք մշտապես պետք է ապացուցենք մեր սերը իրական կյանքում: Միայն այդպես այն կարող է պահպանվել: Ահա հարաբերությունների մասին մի քանի դաժան ճշմարտություն, որոնք կօգնեն ձեզ առողջ ակնկալիքներ ձեւավորել:

1. Դուք ոչ միշտ եք դուր գալու ձեր զուգընկերոջը

2. Դուք ոչ միշտ եք սեռական հրապույր զգալու ձեր զուգընկերոջ նկատմամբ

3. Երբեմն դուք շատ զայրացած եք լինելու

4. Դուք ոչ միշտ եք կարոտելու իրար, երբ որոշ ժամանակով իրարից հեռու գտնվեք:

5. Դուք պարբերաբար ձանձրանալու եք միասին

6. Դուք կհանդիպեք մարդկանց, որոնք ձեզ մի քանի անգամ «ավելի լավը» կթվան:

7. Դուք պարբերաբար ձեզ շատ միայնակ եք զգալու:

8. Ձեր զուգընկերը ձեր կլոնը չէ: Եվ տարբերություններին հարմարվելը կարող է շատ բարդ ու դաժան լինել

9. Ձեր սիրտը մեկ կբացվի, մեկ կփակվի

10. Երբեմն դուք ձեզ գրավիչ կզգաք, երբեմն էլ՝ ոչ:

11. Ձեր սեռական կյանքում կարող են բարդություններ լինել: Դա նորմալ է:

12. Դուք ոչ միշտ կունենաք սեքսով զբաղվելու ցանկություն:

Աղբյուրը՝ Creu

25.01.16 | հասարակություն