Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Սամվել Հարությունյանի բաց նամակը ՀՀ վարչապետին և ՀՀ խորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարներին

Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Սամվել Հարությունյանի դիմումը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին 

Հարգելի վարչապետ,

 

Ձեր 2017թ. սեպտեմբերի 14-ի որոշմամբ տարրական գիտելիքների պաշար չունեցող Առուշ Առուշանյանը նշանակվել է Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

 <<Հետք>> էլեկտրոնային թերթում 2017թ. հոկտեմբերի 26-ին հրապարակված <<Գորիսի համայնքապետի պաշտոնոկոտարը անհամատեղելի պաշտոն է զբաղեցնում >> հոդվածից բացահայտվեց, որ Ա. Առուշանյանը կատարել է խաբեություն, արհամարհել է ՀՀ օրենսդրության պահանջը  և ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում չի նշել <<Գոր  Մետալ>> ՍՊԸ սեփականության 100%-ի բաժնետիրոջ իր հսկայական գույքը: Հայարարագրում նշված է նաև,որ Ա. Առուշանյանը նշված ընկերության հիմնադրման օրվանից (2008թ.)մինչ հիմա զբաղեցնում է նշված ընկերության տնօրենի պաշտոնը, մինչդեռ այն անհամատեղելի պետք է լինի համայնքի ղեկավարի պաշտոնի հետ: Նա որպես եկամուտ հայտարարագրել է միայն աշխատավարձ 1մլն 520 հազար դրամ և չի հայտարարագրել շահաբաժնից ստացած եկամուտը: Նրա հաշվին առկա գումարը մի քանի հարյուր անգամ գերազանցում է ներկայացրած եկամուտի չափին:

Առաջարկում եմ անհապաղ գնահատական տալ ՀՀԿ անդամ Ա. Առուշանյանի ապօրինի արարքին և նրան հեռացնել Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատարի պաշտոնից:

 

Հարգանքներով՝ Սամվել Հարությունյան

Հեռ.՝  (094)504942, հասցեն՝ք.Գորիս, Արաշեսյանների 20

 

 

 

 

 

Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Սամվել Հարությունյանի բաց նամակը  ՀՀ խորհրդարանական  քաղաքական ուժերի ղեկավարներին

 

Հարգելի պարոնայք, 

Գորիսը 2018 թվականին հռչակվելու է ԱՊՀ մշակութային մայրաքաղաք, ինչն, անշուշտ պատվաբեր է և պարտավորեցնող:

Հանուն Հայաստանի Հանրապետության խնդրում եմ անել հնարավորը Գորիս խոշորացված համայնքի ղեկավաի 2017թ. նոյեմբերի 5-ի ընտրություններից առաջ և ընթացքում բացառելու ՀՀ ԱԺ վերջին ընտրությունների ժամանակ ընտրողների ձայների մոլեգնած տոնավաճառի նողկալի եղելության կրկնությունը: ՈՒզում եմ հավատալ, որ ընտրական հանձնաժողովներում ձեր կուսակցությունները ներկայացնող բոլոր անձիք բացառապես կառաջնորդվեն ՀՀ օրենսդրության պահանջներով և չեն ստիպի ինձ օրինախախտ հանձնաժողովականներին գամելու անարգանքի սյունին:

 

Հարգանքներով՝ Սամվել Հարությունյան

27.10.2017 

 

 

 

 

 

30.10.17 | քաղաքականություն