Գորիսի համայնքապետի ղեկավարի պաշտոնակատարը անհամատեղելի պաշտոն է զբաղեցնում. «Հետք»

hetq.am. Հայաստանում պաշտոնը «կանաչ լույս» է սեփական բիզնես գործունեությունը ծավալելու համար: Թեև որոշ պաշտոնյաների դեպքում օրենքով սահմանված է արգելք, որ զբաղեցրած պաշտոնն անհամատեղելի է ձեռնարկատիրական գործունեության հետ, սակայն դրան այնքան էլ լուրջ չեն վերաբերում:

 

Գորիսի համայնքապետ Վաչագան Ադոնցի պարտադրված հրաժարականից հետո վարչապետ Կարեն Կարապետյանը սեպտեմբերի 14-ին Գորիս համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց 26-ամյա Առուշ Առուշանյանին:

 

Նոյեմբերի 5-ին Գորիսում համայնքապետի ընտրություններ են տեղի ունենալու և Հանրապետական կուսակցության անդամ Առուշ Առուշանյանը կուսակցության կողմից առաջադրվել է որպես համայնքապետի թեկնածու: Նա ՀՀԿ-ի կողմից թեկնածու էր առաջադրվել նաև վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

 

Առուշ Առուշանյանը գործարար է: Նրան է պատկանում շինանյութի մեծածախ առևտրի մեջ մասնագիտացած «Գոր Մետալ» ՍՊԸ-ի 100% բաժնեմասը: Ընկերությունը հիմնադրվել է 2008թ. և հիմնադրման օրվանից մինչ հիմա, Առուշ Առուշանյանն է զբաղեցնում ընկերության տնօրենի պաշտոնը: Մինչդեռ այդ պաշտոնն անհամատեղելի է համայնքապետի ղեկավարի պաշտոնի հետ:

 

 

26.10.17 | քաղաքականություն