Գորիսի բժշկական կենտրոնն արտակարգ ռեժիմով աշխատելու հրահանգ չի ստացել

Գորիսի բժշկական կենտրոնն արտակարգ ռեժիմով աշխատելու, արյան պաշարներ հավաքելու, արյուն հանձնելու և կամ այլ ցուցումներ, որոնք լինում են ճգնաժամային իրավիճակներում, չի ստացել:

 

Այս մասին Tert.am -ին հայտնեց Գորիսի ԲԿ գլխավոր բժշկի տեղակալ Լևոն Հարությունյանը՝ հավելելով.

 

«Չէ, նման ցուցում որևէ տեղից  չկա, այսինքն` արտակարգ ինչ-որ վիճակ չկա, մենք սովորական աշխատում ենք: Նախկինում, օրինակ, եղել է, ապրիլյան պատերազմի օրերին: Այսինքն` այն  ժամանակ մենք արտակարգ ռեժիմով էդ ամեն ինչն արել ենք, արյան զապաս և այլն, բժիշկները արյուն էին հանձնում, Երևանից կենտրոնը համալրվել էր բժիշկներով»:

 

Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադոնցն էլ, ով Tert.am-ի հետ զրույցի պահին  քաղաքապետարանում խորհրդակցության էր, հայտնեց, որ նման ցուցումներ չեն տրվել ո՛չ մարզային, ո՛չ քաղաքային իշխանություններից:

 

Քաղաքապետի խոսքով՝ այս պահին խորհրդակցում են որոշելու համար` շարունակե՞ն քաղաքում դասապրոցեսը, թե ոչ:

 

 

 

28.02.17 | քաղաքականություն