Գոլֆի արքան մահացել է 87 տարեկանում

26.09.16 - սպորտ

Գոլֆի գլխավոր պրոֆեսիոնալ մրցաշարերի 7-ակի հաղթող Առնոլդ Պալմերը սեպտեմբերի 25-ին մահացել է Պիտսբուրգում, հայտնում է AS-ը։

Ամերիկացի 87-ամյա գոլֆիստը սրտի խնդիրների հետեւանքով հոսպիտալացվել էր սեպտեմբերի 22-ին։

Մարզաշխարհում Առնոլդ Պալմերին անվանում էին գոլֆի արքա։ Կարիերայի ընթացքում նա հաղթել է PGA Tour-ի 62 փուլերում։ «Մասթերս» շարքի վերջին մրցաշարը Պալմերն անցկացրել էր 2004-ին, իսկ 2 տարի անց որոշել էր թողնել պրոֆեսիոնալ գոլֆը։ Մարզիկը նաեւ աշխատել է հեռուստատեսությունում, նկարահանվել է ֆիլմում եւ մի քանի գիրք է գրել գոլֆի մասին։

26.09.16 | սպորտ