Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Գնումների մոլուցքն ինչ է

Նոր գնումները փոխարինում են անձնական երջանկությանը

Գիտնականներն ապացուցել են, որ գնումների մոլուցքով տառապող մարդիկ երջանկության հորմոնի պակաս են զգում: Այդ պատճառը կարող է մանկությունում լինել. քիչ են խաղացել, քիչ են սիրել: Հոգնած եւ չափազանց զբաղված ամուսնու համար ավելի հեշտ է ձեզ պլաստիկ քարտ տալ եւ ուղարկել խանութներ, քան նստել եւ «ձեզ հետ արեւածաղիկ չրթել»: Ավելի պարզ ասած` նման մարդկանց պակասում է ուշադրությունը եւ քնքշանքը: Նստեք նրանց կողքին, խոսեք, հատկացրեք ձեր ուշադրությունը եւ հոգատարությունը, թույլ տվեք, որ զգան, որ մարդն առաջվա պես պետք է ինչ-որ մեկին, որ նրան առաջվա պես սիրում են: Ոչ մի, նույնիսկ ամենաթանկարժեք եւ շքեղ իր չի փոխարինի շփման ջերմությանը:

Գնումների անվերահսկելի մոլուցքի պատճառը ցածր ինքնագնահատականն է
Գոյություն ունի այնպիսի պատճառ, ինչպիսին ցածր ինքնագնահատականն է, եւ հենց դա է ամենից հաճախ «քարշ տալիս» խանութներ: Ներսում որդ է նստած, որն անընդհատ պնդում է, թե ինչ-որ բան սխալ է: Բայց հերթական գնումը չի կարողանա իրավիճակը դեպի լավը փոխել: Անհրաժեշտ է բարձրացնել ինքնագնահատականը, հոգեբանական դասընթացների հաճախել կամ էլ ընկերուհի գտնել, որը «ապրել կսովորեցնի»:

Ընդհանուր եզրակացություն անելով` կարելի է ասել, որ գնումների մոլուցքն այնուամենայնիվ հիվանդություն է (հոգեկան խանգարում), որն ի հայտ է գալիս ուշադրության, շփման, ջերմության եւ բարության պակասի դեպքում: Իրավիճակը պետք է փոխել ոչ թե ֆինանսական ավելորդ վերահսկողությամբ կամ գնումներն արգելելով, այլ պարզել պատճառները, որոնք ձեզ մշտապես մղում են խանութ գնալ եւ ամեն ինչ գնել: Հենց գնումների մոլուցքի պատճառի վրա ազդելով կկարողանաք ազատվել խնդրից:
Ձեր մեջ ինչ հույզեր է առաջացնում գնումներ կատարելը

Պարզեք, թե ձեր ինչին է պետք գնումներ կատարելը եւ ինչ հույզեր է այն բերում ձեր կյանք, միայն դրանից հետո դուք կկարողանաք կարեւոր քայլ անել` ազատվել: Ոչ ոք չի վիճում, յուրաքանչյուր կնոջ համար նոր զգեստը փոքրիկ տոն է: Ամեն անգամ խանութի հանդերձարանում յուրաքանչյուր երկրորդ կնոջ աչքերը լուսավորվում են, չէ որ այն հագուստը, որը նա փորձում է, հենց այնպես է նստում, ինչպես ինքը երազել էր, իսկ գլխում մտքեր են պտտվում, թե ինչ բլուզի կամ կիսաշրջազգեստի հետ հագնի այս երեկո: Դրական հույզերն անհրաժեշտ են:

Ստորջրյա խութեր ամենուր կան: Կազմեք այն բաների ցուցակը, ինչի համար ձեզ անհրաժեշտ է խանութ գնալ (որ հանկարծ մի բան չմոռանաք) եւ գնացեք փող ծախսելու, բայց միայն նրա վրա, ինչը ձեզ իրոք պետք է, հակառակ դեպքում դա ոչ թե շոփփինգ կլինի, այլ գնումների մոլուցք:

Աղբյուրը` Cosmo

26.09.16 | հասարակություն