Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Գլխապտույտ առաջացնող լուսանկարներ՝ մահաբեր ալիքների ճիրաններում

29-ամյա սերֆինգիստ Բեն Թյուարդին վստահաբար կարելի է ամենաքաջ լուսանկարիչներից մեկը համարել։ Նա այն եզակիներից է, որոնց հաջողվել է համադրել սերֆինգն ու լուսանկարչությունը։ Թյուարդը Խաղաղ օվկիանոսում գտնվող Տահիտի հրաբխային կղզում անհավանական, անկրկնելի, ոգեշնչող եւ ապշեցնող ֆոտոշարք է իրականացրել, որը անտարբեր չի թողնի ոչ մեկին։

Գաղտնիք չէ, որ այս կղզում ալիքները հասնում են մինչեւ 6 մետրի եւ այն համարվում է ամենահայտնի, սակայն միեւնույն ժամանակ ամենավտանգավոր կետերից մեկն ամբողջ աշխարհում։

«Ինձ համար ալիքները կախարդանք են։ Կարծում եմ՝ դրանք Մայր բնության ամենամեծ ստեղծագործություններն են։ Կարծում եմ բնությունը լուսանկարելու լավագույն միջոցը դրա մի մասնիկը դառնալն է։ Հետեւաբար, լողալը ամենաուղիղ ճանապարհն է բնության էներգիան զգալու համար»,- հարցազրույցներից մեկում ասել է Բենը՝ ավելացնելով, որ երբեմն նա պարզապես լողում է առանց լուսանկարելու։

Առաջարկում ենք դիտել Թյուարդի գլխապտույտ առաջացնող ֆոտոշարքն ու գեղեցիկ հոլովակը, թե ինչպես են իրականացնում նման ֆոտոշարքերը։

Պատրաստեց՝ Յանա

Աղբյուրը՝ Daily mail

07.03.16 | հասարակություն | սպորտ