Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Գիտնականները պարզել են` սպորտը կարճացնում է կյանքը

Գիտնականները պնդում են, որ նրանք, ովքեր երկար ու քաղցր քնում են ու իրենց չեն տանջում ֆիտնեսով, ավելի քիչ են հիվանդանում, քան պրոֆեսիոնալ մարզիկները:
Վերջին շրջանում առողջ ապրելակերպը չափազանց հանրահայտ է դարձել:

Մինչ այդ, գիտնականները պնդում են, որ մեծ սպորտը վտանգավոր է առողջության համար: Ֆիտնեսով չափից դուրս տարվողերը կարող են վնասել իրենց առողջությանը: Գերմանացի Պյոտր Ակստն ու Միխայե Ակստ-Գադերմաննը, ովքեր հանդիսանում են մարզական բժշկության ոլորտում մասնագետներ, անգամ գիրք են գրել այս մասին: Համաձայն այդ հետազոտությունների` առավոտյան շուտ արթնանալն ու հոգնեցնող վազքը երկարակեցության գրավականը չեն:

Հեղինակները ապացույցներ են բերում, թե ինչպես է մեծ սպորտը վնասում առողջությանը. վազորդները մահանում են ինֆարկտից, սրտի կանգից, զարկերակների պատռվածքից: Մարդիկ, ովքեր  շաբաթական 6-7 ժամ ծախսում են մարզումների վրա, հայտնվում են օնկոլոգիական հիվանդություններ ձեռքբերելու ռիսկային գոտում: Համեմատելով շուրջ 10 հազար մարդու առողջական վիճակը` գիտնականները պնդում են, որ սպորտը , որը մեզանից մեծ դիմացկունություն է պահանջում, կարող է հանգեցնել ուռուցքների առաջացմանը:

20.10.15 | ժողովածու