Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Գեղեցկության 5 հարմարանք, որոնք քեզ այլեւս պետք չեն

1. Թարթիչների ոլորման ունելի

Ինչու՞ է այն նյարդայնացնում . պոկում է թարթիչները, կոտրում դրանք, կարելի է վնասել արմատները, մշտական օգտագործման դեպքում թարթիչները թուլանում են եւ կարող են թափվել:

2. էպիլյատոր

Ինչու՞ այն նյարդայնացնում. մազահեռացման ցավոտ միջոց է, որը կոտրում է մազարմատները եւ ներաճած մազերի եւ գրգռված մաշկի պատճառ դառնում: Եվ սա տհաճությունների լիարժեք ցուցակը չէ, որի հետ բախվում է մեզնից յուրաքանչյուրը:

3. Մազերը գանգրացնող ունելի

Ինչու՞ է դա նյարդայնացնում. այն չորացնում է մազերը, չի տալիս ցանկալի արդյունքը: Գանգուրները կոկիկ չեն ստացվում, երկար չեն դիմանում, պետք է շատ երկար վարժվել,մինչեւ գեղեցիկ սանրվածք անել սովորելը:

4. Եղունգների աքցան

Ինչու՞ է այն նյարդայնացում. հաճախ կոտրում է եղունգը, փոքր ճաքեր եւ եղունքի շերտավորում առաջացնում: Այն անհարմար է ձախ ձեռքով օգտագործելը եւ արագ բթանում է:

5.Մազերի հարդարման խոզանակ

Ինչու՞ է այն նյարդայնացնում. խճճվում է մազերի մեջ, պոկում դրանք, ավելի խամրած եւ փշրվող, բարակ ու դյուրաբեկ դարձնում:

Աղբյուրը՝ Cosmo

20.02.16 | հասարակություն