«Գարդասիլ» պատվաստանյութը գործի դնելով՝ ուղղակի կենսահաբակեչություն է իրականացվում Հայաստանում (տեսանյութ)

 

Լևոն Ալթունյանն իրավունք չունի լինել ՀՀ առողջապահության նախարար, իսկ եթե վարչապետը հանդուրժում է նման նախարարի պաշտոնավարումը, ապա նա ևս կիսում է այն կարծիքը, թե Հայաստանում 13 տարեկան աղջիկների շուրջ 25 տոկոսը սեռական կյանքով է ապրում:

 

Այս մասին դեկտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց առողջապահության ոլորտում մասնագիտացած հետաքննող լրագրող Արթուր Հովհաննիսյանը: 

 

Ըստ նրա՝ հենց այդ հանգամանքով է նախարար Ալթունյանը պատճառաբանել այսօրվանից «Գարդասիլ» պատվաստանյութով 13 տարեկան աղջիկների պատվաստումները մարդու պապիլոմա վիրուսի դեմ: 

 

«Այդ մարդը կամ բանից անտեղյակ է, կամ միտումնավոր իրականությունից շեղվում է. Եթե այդպես է, ապա դրանով և այս խայտառակ պատվաստումներով պետք է զբաղվի ազգային անվտանգությունը: Միայն այս հայտարարությունը բավարար եմ համարում նախարարին այդ պաշտոնից ուղղակի խայտառակ ձևով պաշտոնանկ անելու համար»,- ընդգծեց Ա. Հովհաննիսյանը՝  հավելելով, որ «Գարդասիլ» պատվաստանյութը գործի դնելով՝ ուղղակի կենսահաբակեչություն է իրականացվում Հայաստանում: 

 

Նա նաև տեղեկացրեց, որ ահազանգեր է ստացել այն մասին, որ Հայաստանի որոշ գյուղերում, մասնավորապես, Շիրակի մարզի Այգաբաց գյուղի դպրոցում «Գարդասիլ»-ով պատվաստումներն ավելի վաղ են սկսվել, այն էլ ոչ պոլիկլինիկական պայմաններում:  

 

Ա. Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ պատվաստումների գործընթացը կանխել են ծնողները, ովքեր բժիշկներին պարզապես վռնդել են դպրոցից: 

 

«Սա օրենքի կոպիտ խախտում է, քանի որ պատվաստումներ կարող են իրականացնել միայն պոլիկլինիկաներում: Որևէ մեկն իրավունք չունի ծնողների կամքին հակառակ պատվաստում իրականացնել, եթե այսպիսի դեպքեր լինեն, անհրաժեշտ է դիմել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ և լրատվամիջոցներին»,- փաստեց լրագրողը՝  կոչ անելով ծնողներին զգոն լինել և ժամանակին ահազանգել: 

 

Բանախոսը ևս մեկ անգամ հիշեցրեց «Գարդասիլ» պատվաստանյութի վտանգավորության մասին՝ հորդորելով ծնողներին թույլ չտալ իրենց աղջիկների նկատմամբ նման պատվաստումների իրականացումը: 

 

Իր հերթին «Լույս տեղեկատվական-վերլուծական կենտրոնի» ղեկավար Հայկ Այվազյանը շեշտեց, որ զբաղեցրած պաշտոնից պետք է ազատվի ոչ միայն առողջապահության նախարարը, այլև փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, ով նախկինում եղել է համաշխարհային բանկի ներկայացուցիչը: 

 

«2009 թվականից Հայաստանում ներդրվել է սկրինինգային ծրագիր, սակայն այն ձախողվել է, պատճառաբանում են, թե կանայք չեն գնում ստուգվելու, մինչդեռ ստուգումները պետք է անցկացվեին անվճար, քանի որ համաշխարհային բանկը դրա համար գումար էր հատկացրել, պատասխանատուն էլ եղել է Սերգեյ Խաչատրյանը»,- նշեց նա: 

 

 

 

 

 

Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 

 

 

 

 

11.12.17 | քաղաքականություն | քաղաքականություն