«Գարդասիլ»-ով մեր երեխաներին պատվաստելու առնչությամբ հույժ կարևոր իրազեկում ծնողներին

Արհամարհելով մարդու պապիլոմավիրուսի (ՄՊՎ) դեմ պատվաստումների ծրագրի, դրա հնարավոր հետևանքների առնչությամբ հանրության շրջանում առկա անվստահությունը, տագնապներն ու զայրույթը, պատվաստանյութի անվտանգությունն առնվազն կասկածի տակ դնող փաստերը, ՀՀ կառավարության որոշմամբ նշված պատվաստումներն ընդգրկվել են ՀՀ «Պատվաստումների ազգային օրացույց» կոչվածում: ՀՀ առողջապահության նախարարության հրապարակած տեղեկատվության համաձայն, նախատեսվել է մեր 13 տարեկան աղջնակների (շուրջ 16 000 հոգի) պատվաստվել մարդու պապիլոմավիրուսի դեմ «Գարդասիլ» պատվաստանյութով: 

 







Ըստ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնական տեղեկանքի, «Գարդասիլ»-ով պատվաստումից հետո «Ավելի շատ դիտարկվում են տեղային ռեակցիաներ՝ ներարկման տեղում ցավ, կարմրություն, այտուց, քոր: Ընդհանուր ռեակցիաներ՝ գլխացավ, ջերմության բարձրացում, սրտխառնոց, ընդհանուր թուլություն, ցավ որովայնի շրջանում, մկանացավ, ալերգիկ ցան: Արձանագրվել են նաև ուշաթափության դեպքեր…»: ԱՄՆ-ի կառավարության VAERS տվյալների շտեմարանի համաձայն, գրանցվել են նաև անպտղության, վերարտադրողական գործառույթի խանգարումների, վիժումների, մկանային ցնցումների, նյարդային համակարգի խանգարումների, արյան ճնշման փոփոխությունների, հոդացավերի և մարդու առողջության կրած վնասի բազմաթիվ այլ դեպքեր:

Լոնդոնի համալսարանի պրոֆեսոր Էլիսոն Փոլոքը, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի բիոէթիկայի կոմիտեի անդամ, վիրուսաբան, կենսաբանական գիտությունների թեկնածու Գալինա Չերվոնսկայան, Գինեկոլոգիական քաղցկեղի կանխարգելման հետազոտական խմբի տնօրեն, «Գարդասիլ» և «Ցերվարիքս» պատվաստանյութերի առաջատար հետազոտող, դոկտոր, պրոֆեսոր Դիանա Հարփերը (ԱՄՆ), Բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, վաստակավոր բժիշկ, 2013-2016թթ. ՌԴ վարչապետի օգնական Գենադի Օնիշչենկոն, բազմաթիվ այլ հեղինակավոր մասնագետներ, գիտնականներ, նույնիսկ գիտական, բժշկական, առողջապահական լուրջ ու հեղինակավոր հաստատություններ, մասնագիտական, գիտական ամսագրեր ու կայքեր (օրինակ` Ապացուցողական բժշկության Քոքրեյն համագործակցության սկանդինավյան բաժանմունք, Մանկաբույժների ամերիկայն քոլեջ, «Pharmaceutical Regulatory Affairs: Open Access» ամսագիր, Բժշկական հետազոտությունների ամերիկյան ֆեդերացիայի «Հետազոտական բժշկության ազդեցիկ դեպքերի զեկույցներ» ամսագիր և այլն) հանդես են գալիս ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութի ու պատվաստումների չերաշխավորված ու խիստ կասկածելի անվտանգության և արդյունավետության, որոշներն էլ նույնիսկ` վտանգավորության և անարդյունավետության վերաբերյալ հրապարակումներով:

Ընդգծենք, որ Հայաստանում «Գարդասիլ»-ով պատվաստումը պարտադիր չէ: Յուրաքանչյուրն իրավունք ունի և կարող է հրաժարվել մարդու պապիլոմայի վիրուսի դեմ «Գարդասիլ»-ով պատվաստումից: Ոչ ոք առանց ծնողի համաձայնության ու ներկայության, իրավունք չունի պատվաստել նրա անչափահաս աղջնակին: Բացատրեք ձեր երեխաներին, որ երբ փորձեն պատվաստել նրանց, անմիջապես տեղեկացնեն ձեզ, և քանի դեռ ձեր համաձայնությունը չկա և դուք ներկա չեք պատվաստմանը, կտրականապես հրաժարվեն հիշյալ պատվաստումից:

 

Ձեր իրավունքների խախտման պարագայում Ձեր իրավունքների խախտման պարագայում կարող եք ահազանգել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ` 53 76 51 և «թեժ գծի» 116 հեռախոսահամարներով, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցներին:

 

Նախաձեռնող խումբ

 

 

 

 

 

 

 

08.12.17 | քաղաքականություն