Գաղտնիքներ, որ պետք է իմանա ցանկացած սիրող տղամարդ

Կնոջը խորն ու անկեղծ սիրով սիրելու եւ նրան իսկապես երջանկացնելու համար պետք է ոչ միայն իսկական տղամարդ, այլեւ փոքր-ինչ խենթ լինել։ Նա պետք է կարողանա ցույց տալ իր սերը, իսկ դա այնքան էլ հեշտ գործ չէ։ Բայց չէ որ ցանկացած տղամարդու համար իր սիրելի էակը միակն ու անկրկնելին է, եւ նա անկասկած արժանի է ճիշտ եւ գեղեցիկ վերաբերմունքի։ Իսկ ինչպես կարող է տղամարդն արտահայտել իր մեծ սերը։

1. Դուք կարող եք ասել բազում խոսքեր, հանճարեղ բանաստեղծություններից մեջբերումներ, բայց դրանք ոչինչ են, եթե նա չի զգում, որ ԿԱՐԵւՈՐ է ձեզ համար։

2. Մի համեմատեք Նրան, մեկ ուրիշի հետ։ Նա ամենաէական դերն ունի ձեր կյանքում եւ պետք է հատուկ վերաբերմունքի արժանանա։

3. Ճիշտ շփումը ճիշտ եւ հաջողված հարաբերությունների հիմքն է։

4. Հասկանալ, թե որն է լավագույնը Նրա համար։

5. Պահեք ձեր խոստումը։

6. Ժամանակ առ ժամանակ Նա շատ խոցելի կլինի։ Եղեք Նրա կողքին եւ ցույց տվեք ձեր աջակցությունը։ ։

7. Հիշեք, որ Նրան սիրելը ձեր ընտրությունն է, որը պետք է անել ամեն օր։

8. Հավատարիմ ընկեր եղեք Նրա համար եւ հարգեք ձեր սիրելիի կածիքը։

9. Պայքարեք ոչ թե Նրա փոխարեն, այլ Նրա հետ։

10. Թույլ տվեք, որ նա ինքնուրույն որոշումներ կայացնի։

 

Պատրաստեց՝ Յանա

Աղբյուրը՝ Huffington Post

24.02.16 | հասարակություն | մոդա