Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստուհի Ռաիսա Մկրտչյանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստուհի Ռաիսա Մկրտչյանին:

 

Ուղերձում մասնավորապես ասված է. 

 

«Ձեր անկրկնելի կատարումները, որոնք հնչել են տարբեր հայտնի համերգասրահներում, տարիներ շարունակ գեղարվեստական բարձր ճաշակ են ձեւավորել` դառնալով մեր մշակույթի եւ մասնավորապես էստրադային արվեստի ամենապայծառ էջերը:

 

Ձեր ձայնի ինքնատիպ հնչողությունը, արտիստական առանձնահատուկ հմայքը սիրում եւ հիշում են երգարվեստի բազմաթիվ սիրահարներ Հայաստանում ու նրա սահմաններից դուրս»:

 

Ազգային ժողովի նախագահը հոբելյարին մաղթել է առողջություն, բարեկեցություն եւ ստեղծագործական շարունակական եռանդ:

25.02.17 | քաղաքականություն | քաղաքականություն