Գագիկ Գյուլբուդաղյանը վերընտրվել է Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի կառավարման խորհրդի անդամ

Գրանթ Թորնթոն Հայաստանի տնօրեն-բաժնետեր Գագիկ Գյուլբուդաղյանը վերընտրվել է Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի խորհրդի անդամ` երեք տարի ժամկետով: 

Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլն աուդիտորական եւ խորհրդատվական անկախ ընկերություններ միավորող խոշորագույն կազմակերպություններից մեկն է: Միավորելով ավելի քան 47,000 մասնագետ աշխարհի 130 երկրում, Գրանթ Թորնթոնը աջակցում է արագ զարգացող ընկերություններին բացահայտել աճի իրենց ներուժը եւ իր գործունեությունն ուղղում հաճախորդների, գործընկերների եւ համայնքների կենսակերպի բարելավման նպատակին: 

 

Գրանթ Թորնթոնի կառավարման խորհուրդը համաշխարհային աուդիտորական և խորհրդատվական կազմակերպության ղեկավարման գերագույն մարմինն է եւ կազմավորվում է աշխարհի տարբեր անդամ ընկերությունների կողմից: 

«Արդեն երկրորդ անգամ է, որ ընդգրկվում եմ 15 անդամ ընկերությունների նաերկայացուցիչներից բաղկացած կառավարման խորհրդի կազմում, ինչն ինձ համար շատ ոգևորիչ է: Մեր ընկերությունը 20 տարի է, ինչ Գրանթ Թորնթոն ցանցի անդամ է։ Զբաղեցնելով առաջատար դիրք Հայաստանի աուդիտորական եւ խորհրդատվական շուկայում Գրանթ Թորնթոն Հայաստանը ներդրումներ է կատարում նաև տարածաշրջանի այլ երկրներում և ակտիվ մասնակցություն ցուցաբերում ցանցի գլոբալ նախաձեռնություններում։ Ուրախ եմ, որ Գրանթ Թորնթոն Հայաստանի դերակատարումը գլոբալ կազմակերպության զարգացման գործում գնահատվում է ըստ արժանվույն», — նշում է Գագիկ Գյուլբուդաղյանը: 

 

06.12.17 | քաղաքականություն