Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Բոլորին դուր եկող մարդկանց սովորույթները

1. Նրանք դրական հոգեբանական տրամադրվածություն են ստեղծում եւ դրանով լիցքավորում են շրջապատին

Միշտ ավելի հեշտ է ցինիկ եւ վատատես լինելը: Բայց նման վերաբերմունքով հեշտ չէ հաջողության հասնել եւ լավ համբավ ձեռք բերել: Իսկ դրական տրամադրությունը, ընդհակառակը, էականորեն նպաստում է այդ նպատակների իրականացմանը: 

2. Նրանք միշտ հարգանքով են խոսում, ընկերական տոնով

Նման մարդիկ միշտ վստահ են, թե ինչ են ասում: Այդ պատճառով նրանց խոսքը հանգիստ է եւ գիտակցված, ինչը դրան հաճելի հնչողություն է տալիս: 

3. Նրանք ուշադիր լսում են իրենց զրուցակիցներին

Մեծամիտ ուսուցողական տոնով շփումը սեփական ես-ը բավարարելու հրաշալի միջոց է, բայց դա տապալում է խոստանում բոլոր նրանց, ովքեր ցանկանում են դուր գալ իրենց զրուցակիցներին եւ ընկերական հարաբերություններ ստեղծել: 

4. Նրանք կարողանում են ցանկացած իրավիճակում պահպանել ինքնատիրապետումը

Չափազանց հուզական հակազդեցությունը` ինչպես դրական, այնպես էլ` բացասական, կարող է մարդու մասին վատ տպավորություն ստեղծել: Հիշեք, որ լռությունը հաճախ ավելի արդյունավետորեն կարող է տեղեկությունը հասցնել զրուցակցին, քան բացասական հույզերով լի խոսքերը: 

5. Նրանք հանգիստ են

Խոսքերի եւ արարքների տեղին լինելը կարեւորագույն որակներից է, որ մարդիկ սիրում են եւ որի համար հարգում են ուրիշներին: 

6. Նրանք անկանխակալ են եւ բաց

Այն մարդիկ, որոնք փակ են նոր գաղափարների առաջ եւ բացառապես գաղափարակիցների հետ են հարաբերություններ պահպանում, բաց են թողնում ոչ միայն անհատական զարգացման, այլեւ պրոֆեսիոնալ աճի հնարավորությունը: 

7. Նրանք ժպտում են ուրիշների հետ խոսելիս

Հիլլը պնդում է, որ ամերիկյան նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի ամենաթանկարժեք սեփականությունը նրա սքանչելի` միլիոն դոլարանոց ժպիտն էր: Հենց դա էր նրա զրուցակիցներին ստիպում ավելի բաց լինել շփման ընթացքում: 

8. Նրանք գիտեն, որ բոլորովին էլ պարտադիր չէ հնչեցնել սեփական բոլոր մտքերը 

Նման մարդիկ գիտեն, որ չարժե վիրավորել մարդկանց` արտահայտելով սեփական բոլոր մտքերը, նույնիսկ եթե այդ մտքերն իրավացի են: 

9. Նրանք չեն սիրում դանդաղել

Դանդաղումն այն բանի ցուցիչն է, որ դուք վախենում եք գործել: Դա իր հերթին անբավարար արդյունավետության ցուցիչ է: 

10. Նրանք օրական առնվազն մեկ բարի գործ են կատարում 

Նրանք ուրիշներին օգնում են հենց այնպես, փոխարենը ոչինչ չսպասելով:

 

Աղբյուրը`  Kleo

16.06.16 | հասարակություն | քաղաքականություն