Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Բիգոս՝ պատրաստված լեհական ձեւով

Շոգեխաշած կաղամբ սիրու՞մ եք։ Եթե այո, ուրեմն մեր առաջարկած բաղադրատոմսը հաստատ դուր կգա ձեզ։ Չէ՞ որ բիգոսը շոգեխաշած կաղամբն է՝ հավի, խոզի մսով, երշիկով…

Այսպիսով, պատրաստման համար ձեզ անհրաժեշտ է՝ թարմ եւ թթու կաղամբ, կարմիր սոխ, հավի կրծքամիս, խոզի միս, ճարպ, որսորդական երշիկ, լոլիկի մածուկ, կանաչի, ջուր կամ արգանակ, բուսական յուղ՝ տապակելու համար։ Ի դեպ, մի շարք այլ բաղադրատոմսերում նշված է նաեւ սալոր, ուստի ցանկությամբ դեպքում կարելի է նաեւ սալոր օգտագործել։

Պատրաստման եղանակը

Թարմ կաղամբը պետք է խորանարդներով կտրատել, իսկ թթու կաղամբը քամել եւ սոխով տապակել։ Եփված միսը, կրծքամիսը, երշիկը, ճարպը հարկավոր է կտրատել։ Հաջորդիվ մեծ կաթսայի մեջ անհարժեշտ է լցնել կաղամբի եւ սոխի զանգվածը՝ ավելացնելով թարմ կաղամբը եւ մսային բաղադրիչները։ Խառնուրդը պետք է համեմել աղով, պղպեղով, դափնու տերեւ դնել եւ ավելացնել ջուրը կամ արգանակը. ջուրը պետք է ծածկի կաղամբը։

Կաթսան արդեն կարելի է դնել կրակի վրա եւ շոգեխաշել մինչեւ պատրաստ լինելը։ Կաթսան կրակից հանելուց 5 րոպե առաջ պետք է լցնել լոլիկի մածուկը, իսկ ամենավերջում՝ կտրատած կանաչին։

 

 

 

Աղբյուրը՝ Otvetin

19.07.15 | հասարակություն